«Եկուր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Եկուր |section = |previous = Գրիգոր Զոհրապ |next = |notes = |author =Գրիգոր Զոհրապ}} <div style="padding-left:2em">...»:
(Տարբերություն չկա)

18:40, 24 Հուլիսի 2014-ի տարբերակ

Գրիգոր Զոհրապ Եկուր

Գրիգոր Զոհրապ

Երբոր օր մը զգաս պետքը,
Զըզված՝ շուրջիդ կյանքեն շինծու,
Երջանկության փախչող հետքը
Անցյալին մեջ փնտրելու:

Որովհետև, ո՜վ դառնություն,
Ասկից վերջը աչքիդ՝ ծարիր
Պետք է դնես և անարյուն
Շրթունքներուդ՝ քիչ մը կարմիր:

Քալած ատենդ երբոր ճամբան,
Նայվածքդ ամենքը չը թովե,
Եվ զարմացած՝ չը փըսփըսան.
«Այս աղվոր կինն արդյոք ո՞վ է»:

Երբոր ներկան՝ ցուրտ ու ցամաք
Դառնա քեզի կամաց կամաց,
Կսկիծներով լեցվի համակ
Ապագադ ալ՝ մըռայլամած,

Եվ ուրանա իսկ քեզ, ո՜վ իմ,
Կյա´նքըս, աշխարհը համորեն,
Ես անցյալն եմ հավատարիմ,
Իմ գիրկիս մեջ եկո´ւր նորեն:

<1908>