«Հարցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Հարցում |section = |previous = Գրիգոր Զոհրապ |next = |notes = |author =Գրիգոր Զոհրապ}} <div style="padding-left:2...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 18:58, 24 Հուլիսի 2014-ի դրությամբ

Գրիգոր Զոհրապ Հարցում

Գրիգոր Զոհրապ

Խոստովանե´, Տիկին, հիմա որ անցան
Մեր մրըրկոտ սիրուն վըրդով օրերը,
Հիմա որ ա´լ անոնց հուշքը ցիրուցան
Անհետացան տարիներու խորերը:

Հիմա որ քեզ փոխանակ «կյա´նքս» ըսելու,
«Տիկի´ն», կըսեմ, որ կը խոսիմ հետդ ու առանց
Դողի կարող եմ ձայնդ անուշ լըսելու,
Հիմա որ վրադ ո´չ կիրք կզգամ, ո´չ նախանձ:

Հիմա որ ճիշտ երեսունդ անցուկ` կը կենաս,
Շըքեղ արձա´ն, միշտ ըզմայլիչ գիծերով,
Պաշտողներու խումբ մը շուրջըդ կունենաս,
Ամբարտավան կո´ւռք, մարմարե ծիծերով:

Ըսե´ ինծի, կարոտը հին սերերնուս
Կանցնի՞ երբեմն ներսեդ, արագ ու թեթև,
Գինովցընող պաշտումներեդ կը զարթնո՞ւս
Անցյալին մեջ զարթումով մը կարճատև:

Անցյալն անոնք են որ մենե կը փախչին,
Էջեր գրքին որ ինքնիրեն կը գոցվին,
Էջեր միշտ գողտըր, բաներ անուշ ու չնչին,
Ուրկե սիրտն ալ չարյունիր, բայց… կը խոցվի:

<1901>