«Ճեյրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Ճեյրան |section = |previous = Գրիգոր Զոհրապ |next = |notes = |author =Գրիգոր Զոհրապ}} <center>'''Ա'''</center>...»:
 
No edit summary
Տող 20.
Կը խորհիմ որ զուր տեղը իմ փաստաբանի համբավս վտանգի կ'ենթարկեմ այս անկարելի պաշտպանությունը ստանձնելով։ Շոգեկառքին բոլոր արագությամբը– մեկ ժամու մեջ երեսուն մղոնի արագությամբ -ստույգ ու անկասկած պարտության մը դեմ կը վազեմ։
Կը խորհիմ ինքնիրենս թե ի՞նչ պիտի ըսեն իզմիտցիները իմ անհաողությանս վրա. ահավասիկ պոլսեցի փաստաբան մը, որ Իզմիտի մեջ չի կրնար հանցավոր մը փրկել. իրենց ծաղրող ծիծաղներուն ձայնը կը լսեմ ականջիս մեջ։
 
- Բայց ի՞նչ կարող էի ընել:
 
Մտիկ չեն ըներ ինծի. Կը խնդան, կը մարին խնդալեն։
 
- Ծո´, ադ տղա՜ն, Պոլսուն ապուքաթը:
 
Եվ իմ տատաս, այն որ զիս մեծցուցած էր գիրկին մեջ, Հաճի Մարիամը, որ այնչափ մեծ գաղափար մը ունի իմ Ճարտարությանս վրա, ինչ պատասխանե ամենուն, երբ այս դատը կորսնցուցած ետ դառնամ. մինչև այս վայրկյանը ինձմով լեցված այդ պարծուկ, անծալք ու անձնվեր սի՞րտն ալ կոտրած ու պարպած պիտի վերադառնամ ուրեմն.ես որ իր անձուկ մտքին մեջ քաջարվեստ փաստաբանի մը անհպելի արձանն եմ, պիտի ցո՞ւյց տամ իմ կավակերտ շինվածքիս բոլոր տկարությունները ու բոլոր փշրանքները։
Անդիմադրելի մարմաջ մը կզգամ անշշուկ ետ դառնալու, աղմկալից ամոթահարութենե մը խուսափելու համար։ Շոգեկառքը կը կենա։ Իզմիտ ենք ահա. դռնակս կբացվի, ոստիկանության պաշտոնյա մը, որ ինծի կ'սպասե քարափին վրա, պայուսակս կ'առնե կտանի, մինչդեռ ես սրտադողիս մեջ կը վարանիմ իրեն հետևելու, կը կանչեն զիս. կարելի չէ´ որ ետ դառնամ։ Հարյուրապետն է որ դիմավորելու կու գա այս անգամ, հարյուրապետը, որ իր տասնապետը փրկելու համար ջանք չի խնայեր։
Տող 33 ⟶ 37՝
Գալուստս իմացված է ամեն կողմ. հայեր, չերքեզներ անցած ճամփուս վրա. ուշադիր կը դիտեն զիս, չոճույխ մը որ փրկություն բերել կը խոստանա Իզմիտի մեծագույն ոճրագործին։
Գլուխները կ'երերան, չեն հավտար, նորեն կը հարցնեն իրարու.
 
-Ապուքա՞թ։
 
Բանտին դրան մեջ աղմուկը կը մեծնա, բոլոր բանտարկյալները մեկեն տեսնել կը փափագին Պոլսեն եկող փաստաբանը. կը պնդեն, կը պահանջեն։ Տեղի կուտամ անձիս համար ցույց տրված այս հետաքրքրության. ներս կը մտնեմ։ Թավարծի ձորձեր հագած մարդիկ, ամեն տարիքե ու ամեն հասակե, զիս կը դիտեն, ճանչդողի աչքով, ոտքես մինչև գլուխս, և գոհ կը մնան տեսքես, չեմ գիտեր ինչու։ Համակրությունը կը շահիմ այս մարդոց. ու հարցումները կը տեղան չորս կողմեն։ Ամեն ոք իր ցավը և տերտը կը բերե, ամբողջ հավաքածո մը, ցուցահանդես մը, ուր պատմական Օրինագիրքը կենդանի պատկերներով կը դասախոսվի։ Հասածիս չափ կը պատասխանեմ, կը հուսադրեմ։ Բայց իմ մարդս չեմ տեսներ դեռ. Կ'երևա, որ ոտքի շղթան քակելու զբաղած են և այս պատճառով կ'ուշանա։ Նորեն կը պոռան իր անունը, զոր բանտին խուլ արձագանքը կը կրկնե, կ'երկարացնե , կ'երկարացնե.
-Քրանտյո՜ւք... Քրանտյո՜ ւք...
Տող 39 ⟶ 45՝
Վերջապես Քրանտյուք կ'երևա, այս մարդը, իրա՞վ, որքան հեռու այն արհավրալից դեմքեն, զոր իմ երևակայությանս մեջ գծեր էի առաջուց. այս փոքրիկ նիհար, դալկադեմ մա՞րդը, որ կնոջ մը ոտքերը, ձեռքերը ունի և անգլիացի աղջկան մը կապույտ աչքերը, լայն ուսեր, որոնք կը նեղանան իջնելով մեջքին, զոր բարակ կաշին գոտի մը կը սեղմե. զինվորական համապգեստը չի կրեր, նայվածքը անուշ ու տխուր է.դեմքը պատող հյուծախտավորի դալուկը տեսնելով, կուրծքեն բխող չոր հազը լսելով, որ իր ամեն մեկ բառը կ'ընդհատե, Քոխ վայրկյան մը չպիտի վարաներ իր ներարկումը ընելու համար այս ազնվական հիվանդին փափակ մորթին մեջ։
Կը բացատրե ինծի իր գործած կրկին մարդասպանությունը՝ ճակատագրին հավատացողի մը համակերպությամբ։
 
-Այս է եղեր աստուծո կամքը։
 
Նորեն կը դիտես ձեռքը, հիանալու համար մատերուն նրբության, անոնց տոհմիկ երկարության վրա, չկարենալով երբեք հավտալ, որ այդ մատերեն ելլե երկու մահ միանգամայն։
Քրանտյուք մեղմությամբ կը շարունակե իր խոստովանությունը, հիմա որ բանտին վերատեսչին սենյակին մեջ առանձին ենք։
 
-Նյուշ ավազակ մըն էր,— կ՚ ըսէ ինծի։
-Շատ լավ, բայց մյո՜ւսը։
Տող 57 ⟶ 66՝
-Նյուշին կինը։
-Քեզի՞ ի´նչ ուրիշին կինը։
 
Երեսս կը նայի զարմացած, չկրնալով, մտքին մեջ սղմեցնել իմ հանդիմանությանս անպատեհ խստությունը, կարծելով, որ իր հարցման կարևորությունը չեմ ըմբռնած թերևս։ Եվ երկու ժամ տևող մեր խոսակ֊ցության մեջ այս հարցումը կու գա տարբեր ձևերով։ Մտերմություննիս կավելնա երթալով, և այն մութ սենյակին մեջ, ուր ատեն ատեն իր տժգունած հիվանդի ու ջղային մարդու երեսը կը կենդանանա, կը գունավորի, կը լսեմ իր ողորմելի կյանքին բոլոր պատմությունը։ Սերը՝ լեռներու վայրենության ու սրբության մեջ. հուժկու ու կատաղի կիրքը՝ քաղքին ռամիկ, տափակ ու կանացի ցանկություններուն հանդեպ, հողի այն ահագին զանգվածներուն ու կույտերուն պես, որոնք իրենց արհամարհանքին տակ քաղաքին հարթ ցածուկ միօրինակությունը կ'ընկճեն, կը ճնշեն:
 
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Ճեյրան» էջից