«Ճեյրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
 
Տող 6.
|notes =
|author =Գրիգոր Զոհրապ}}
 
<div style="width: 35em; text-align:justify;text-indent:1.5em">
 
 
<center>'''Ա'''</center>
Տող 34 ⟶ 37՝
Մտիկ չեն ըներ ինծի. Կը խնդան, կը մարին խնդալեն։
 
- Ծո´, ադ տղա՜ն, Պոլսուն ապուքաթը'''ապուքաթ'''ը:
 
Եվ իմ տատաս'''տատա'''ս, այն որ զիս մեծցուցած էր գիրկին մեջ, Հաճի Մարիամը, որ այնչափ մեծ գաղափար մը ունի իմ Ճարտարությանս վրա, ինչ պատասխանե ամենուն, երբ այս դատը կորսնցուցած ետ դառնամ. մինչև այս վայրկյանը ինձմով լեցված այդ պարծուկ, անծալք ու անձնվեր սի՞րտն ալ կոտրած ու պարպած պիտի վերադառնամ ուրեմն.ես որ իր անձուկ մտքին մեջ քաջարվեստ փաստաբանի մը անհպելի արձանն եմ, պիտի ցո՞ւյց տամ իմ կավակերտ շինվածքիս բոլոր տկարությունները ու բոլոր փշրանքները։
 
Անդիմադրելի մարմաջ մը կզգամ անշշուկ ետ դառնալու, աղմկալից ամոթահարութենե մը խուսափելու համար։ Շոգեկառքը կը կենա։ Իզմիտ ենք ահա. դռնակս կբացվի, ոստիկանության պաշտոնյա մը, որ ինծի կ'սպասե քարափին վրա, պայուսակս կ'առնե կտանի, մինչդեռ ես սրտադողիս մեջ կը վարանիմ իրեն հետևելու, կը կանչեն զիս. կարելի չէ´ որ ետ դառնամ։ Հարյուրապետն է որ դիմավորելու կու գա այս անգամ, հարյուրապետը, որ իր տասնապետը փրկելու համար ջանք չի խնայեր։
Տող 43 ⟶ 46՝
 
Ի՞նչ ընելու եկա Իզմիտ։
 
 
<center>'''Բ'''</center>
Տող 48 ⟶ 52՝
Բանտը ուր կ'երթամ ուղղակի իմ պաշտպանյալս տեսնելու համար, կառավարության շենքին դրան աջ կողմի մասն է։
 
Գալուստս իմացված է ամեն կողմ. հայեր, չերքեզներ անցած ճամփուս վրա. ուշադիր կը դիտեն զիս, չոճույխ'''չոճուխ''' մը որ փրկություն բերել կը խոստանա Իզմիտի մեծագույն ոճրագործին։
 
Գլուխները կ'երերան, չեն հավտար, նորեն կը հարցնեն իրարու.
 
-'''Ապուքա՞թ'''։
-Ապուքա՞թ։
 
Բանտին դրան մեջ աղմուկը կը մեծնա, բոլոր բանտարկյալները մեկեն տեսնել կը փափագին Պոլսեն եկող փաստաբանը. կը պնդեն, կը պահանջեն։ Տեղի կուտամ անձիս համար ցույց տրված այս հետաքրքրության. ներս կը մտնեմ։ Թավարծի ձորձեր հագած մարդիկ, ամեն տարիքե ու ամեն հասակե, զիս կը դիտեն, ճանչդողի աչքով, ոտքես մինչև գլուխս, և գոհ կը մնան տեսքես, չեմ գիտեր ինչու։ Համակրությունը կը շահիմ այս մարդոց. ու հարցումները կը տեղան չորս կողմեն։ Ամեն ոք իր ցավը և '''տերտը''' կը բերե, ամբողջ հավաքածո մը, ցուցահանդես մը, ուր պատմական Օրինագիրքը կենդանի պատկերներով կը դասախոսվի։ Հասածիս չափ կը պատասխանեմ, կը հուսադրեմ։ Բայց իմ մարդս չեմ տեսներ դեռ. Կ'երևա, որ ոտքի շղթան քակելու զբաղած են և այս պատճառով կ'ուշանա։ Նորեն կը պոռան իր անունը, զոր բանտին խուլ արձագանքը կը կրկնե, կ'երկարացնե , կ'երկարացնե.
 
-Քրանտյո՜ւք... Քրանտյո՜ ւք...
Տող 116 ⟶ 120՝
Երկուստեք հնարքն ու քաջությունը կ'ելլեին մրցումի, գիշերներ լուսցնելով, սպասելով հրացանը ձեռվընին, իրարու ճամփուն վրա, թավուտի մը ետին պահվըտած, երկուքն ալ գիտնալով իրենց փոխադարձ ոխն ու քենը, լուր ղրկելով իրարու թե առջի հանդիպումին պիտի սպաննեն զիրար, սպառնալիքներ նետելով իրարու, մինչև որ կապարի գնդակներ փոխանակեին։
Եվ կռիվը կշարունակեր ապարդյուն, հուսահատեցուրիլ, ավելի ևս գրգռելով իրենց պրկված ջիղերը, անընդհատ արշավանքին բոլոր հոգնությունովը ծանրացնելով- եթե տեղ կար դեռ — իրենց նախնական հակառակությունը, և մտքի ցասմնակոծ հալածում մը, պաշարում մը դարձնելով իրենց համար փոխադարձ մահու այս անդուլ, անշշուկ սպառնալիքը։
 
 
<center>'''Դ'''</center>
Տող 133 ⟶ 138՝
Եվ համոզմամբ, խղճի մտոք ահա կը ձեռնարկեմ պաշտպանությանս դժվարին գործին, եւ այս է մտքի մը զարմանալի հեղափոխությունը, որ վստահորեն կը խոսիմ հիմա և ամբաստանյալին արձակվիլը կը պահանջեմ։ Ավազակին սպաննությունը՝ ընկերության համար այնքան դառն կորուստ մը չէ, և վերջապես դժբախտ տասնապետը լուրջ ընդդիմության մը դեմ զենք գործածելու հարկադրված էր անշուշտ։ Այս պահուս ինքը պիտի ըլլար սպանյալը եթե չսպաններ։ Եվ ատյանին բարյացակամ տրամադրությունները տեսնելով կը քաջալերվիմ, ու ոստիկանին անշուք ու անշշուկ կյանքը կը պատմեմ անոնց. անփառունակ զինվորական, որ պատերազմի դաշտը ու անոր պատիվը չի տեսներ, բայց կը տեսնե ամեն ժամ մահու վտանգը. որ գիշեր չունի, հանգիստ չունի, գոյություն չունի իրեն հատուկ, եւ որ ամեն զրկումի վրա կու գա հոս՝ ոտքը ձեռքը շղթայակապ՝ համար տալու իր դժնդակ պաշտոնին: Կ'զգամ որ ամբաստանությունը կը տկարանա, ջուրը կ'իյնա: Սխալմամբ ի գործ դրված մյուս սպանության ամբաստանությունը ձեռք կ'առնեմ եւ կը հայտարար
որ տասնապետին ութամսյա բանտարկությունը կքավե այդ հանցանքը։
 
 
<center>'''Ե'''</center>
Տող 152 ⟶ 158՝
Ի՜նչ ընեմ ես այդ դաշույնը։ Քրանտյուքի բազմավեպ կյանքին անբաժան ընկերը, հո՜ս, տան մը, սրահի մը կահ կարասիներուն մեջ՝ անվնաս վարդ մը, խաղալիք մը պիտի ըլլա այսուհետև։ Իր դաշույնի կյանքը վերջացած է. կիները ձեռվընից պիտի առնեն երբեմն, չհասկնալով անոր լեզվեն, չըմբռնելով՝ իրենց աղկաղկ ,ու աշխարհիկ կիրքերուն անզորությանը մեջ՝ այս, երկաթի կտորին՝ սիրո հետ ունեցած մշտնջենական խնամությունը և չտեսնելով այդ անզգա գործիքին մեջ՝ սուրբ ու վայրենի տոչորումներու նախանձոտ պահապանը:
 
'''<1892>'''
Ստացված է «https://hy.wikisource.org/wiki/Ճեյրան» էջից