«Այրին (նորավեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «ԱՅՐԻՆ Ա Գիշեր էր, նոյեմբերի տրտում ու խոնավ գիշեր, որուն մթությանը մեջ ընկղմված էր Փերայի Մեծ Փող...»:
 
No edit summary
Տող 11.
Բ
 
Մ ութինՄութին հետ ելավ Մարտիրոս. խանութը ավլեց, առջի օրվընե անկարգ թողված տուփերն ու ծրարները տեղը դրավ, վաճառատան մեծ ապակին սրբեց ու երկաթյա փեղկերը բացավ։ Քիչ մը վերջը ալ բոլորովին լուսցած էր, գործավորներ, արհեստավորներ, ամեն ազգե ու ամեն կարգե, Պոլիս կը դիմեին ու Մեծ Փողոցը կը զարթնուր, կը շարժեր այս անցուդարձով.կամաց կամաց խանութները կը բացվեին, ապակիները կը մաքրվեին, գրագիրներ իրենց պաշտոնին, կար կարող աղջիկներ իրենց գործին գլուխը կու գային։
Առտու էր։
Վեց ամսե ի վեր այս մաղազաին մեջ կ’աշխատեր իր հորեղբորը տեղ, որ տասը տարի իբրև բեռնակիր ու պահապան ծառայելե վերջ հայրենիք վերադարձած էր, Մարտիրոսը թողլով իր տեղը։
Տասնըինը տարու կար չկար.բարձրահասակ ու մենծ մենծի էր, ինչպես կ’ըսեին կիները, բայց իր թուխ ու գեղեցիկ դեմքը պատանության փափկությունը կը պահեր առնական դրոշմը առնելով հանդերձ.սևահեր ու սևաչվի էր. քաղցր, վեհերոտ և տղայական բան մը ուներ իր նայվածքը. լայն ու դուրս ցցված կուրծքը իր հզոր ու հպարտ իրանին բոլոր առավելությունները ցույց կու տար։ Կապույտ չուխայի ձեռք մը հագուստ շինել տվեր էին իրեն, որ աղեկ կը վայլեր իր կորովի ու առույգ մարմնին. ջլապինդ բազուկները հազվագյուտ ուժ մը պետք էին ունենալ, մինչդեռ կարճ ու ամփոփ փոխանին զանգապանը ազդրերուն հարուստ ու բարեձեւ լեցունությունը կհաստատեր։
Փերայի մեջ նորություն մը եղավ այս նորեկ պահապանը. կիները հիացան ու սքանչացան այս երիտասարդին վրա, որուն ամչկոտ համեստությունը նոր ու կանանց համար միայն հասկնալի հրապույր մը կու տար իրեն։
Վաճառատան համար ձգողության պատճառ մը եղավ այս պատա¬նիպատանի մարդը.ինքը միայն չհասկցավ այն հետաքրքիր ու մանրախույզ նայվածքները, որոնց ենթակա էր. ամենքը համակրելի կը գտնեին զինքը ու չէին քաշվեր բացե ի բաց իր երեսին ըսելու այնպիսի անհավատալի համարձակությամբ մը, որուն վրա կը զարմանար։
 
— Ամուսնացա՞ծ ես,— կը հարցնեին իրեն ամեն կողմե։ Ու հաստատական պատասխանին վրա, որը կը ցավեր, որը կը ծիծաղեր. այս պոլսեցի կիները կատակը կը սիրեին.այնպիսի հիմար բաներ կը տեսներ, որոնց վրա հազիվ իր խնդուքը կը զսպեր։
— Ամուսնացա՞ծ ես,— կը հարցնեին իրեն ամեն կողմե։
— Ամուսնացա՞ծ ես,— կը հարցնեին իրեն ամեն կողմե։ Ու հաստատական պատասխանին վրա, որը կը ցավեր, որը կը ծիծաղեր. այս պոլսեցի կիները կատակը կը սիրեին.այնպիսի հիմար բաներ կը տեսներ, որոնց վրա հազիվ իր խնդուքը կը զսպեր։
Առանց բացորոշ բան մը գիտնալու, իր նրբամիտ դրսեցիի բնազդումովը կ’ըմբռներ սակայն, որ իր նպաստավոր ընդունելությունը ավելի վայելուչ մարմնին կը պարտեր, քան թե իր աշխատությանը։
«Փռենթան»-ի վաճառատան մեջ առջի օրերը Մարտիրոսի համար ապշության, զարմանքի ու սքանչացման օրեր եղան։
Տող 27 ⟶ 29՝
Եվ գիշերը, երբ այս բոլոր ժխորը դադրեր ու մինակ մնար ընդարձակ խանութին մեջ, վարանոտ ու հետաքրքիր, կը խառներ, կը ջանար հասկնալ իր շուրջի բոլոր նյութերը։
Հոս ֆիլտեքոսե կամ մետաքսե կանացի գուլպաներ գույնզգույն, բանված, մինչև զիստը ամփոփելու չափ երկայն, որոնց ներդաշնակ
շրջագիծը՝ մարմնին ճշտությամբ պատկանելու համար ձևված էր. անդին ճերմակեղեններ՝ սպիտակ ու նուրբ վուշե, որոնց իր համբակ մտքովը գործածության տեղ չէր գտներ.շապիկներ՝ երկար, լայն, թափանցիկ, փրփուր տանթելներով խառն, որոնք կուրծքը մերկ ձգելու քան թե ծածկելու համար պատրաստված էին.ուրիշ ճերմակեղեն հանդերձներ, կարվա՞ծ թե կարվելիք, չէր գիտեր, վասն զի է՛ ն անհրաժեշտ մասերը իրարմե անջատ ու բաց թողված կը տեսնվեին. ավելի անդին գլխարկներ, թռչուններով կամ ծաղիկներով զարդարուն, կոշիկներ տարօրինակ ձևեւերով, ձեռնոցներ, պախճավանդներ, ծնրակապեր— այս վերջինները կը ճանչ¬նարճանչնար հայրենիքեն, և զորս երբեմն իր ծունկին վրա կը փորձեր— վերջապես հազար խռովիչ ու հեշտավետ առարկաներ, մանավանդ դեղաբույր փոքրիկ ու զարդարուն շիշեր որոնք իր դրսեցիի դյուրագրգիռ քիթին համար ամենեն ախորժելի էին։
Բայց վերի հարկր ա՛ լ ավելի զարմանքներու կը հանդիպեր. կար կարողներու սենյակին մեջ, մերկ, բոլորովին մերկ կին մը, ո՛ չ, կանացի փայտաշեն մարմին մը, ճշմարիտ ու կենդանի կարծվելու չափ ճարտարությամբ շինված, իր զմայլած աչքին կը պարզեր, հայտնի լրբությամբ մը, այն բոլոր թաքուն հրապույրները, որոնք իր նոր ամուսնացած երիտասարդի տենդագրգիռ արյունը կը բորբոքեին։ Ու մինչեւ լույս չէր քնանար, կանանց մարմնին համար մտածված, երևակայված, ստեղծված այս բոլոր խոսուն և գրգռիչ նյութերեն շրջապատված, որոնց բոլորին վրա, իբրև հրաշալի աշխարհի մը մեջ, այդ մերկ կինը՝ սեգ, խրոխտ, բայց միանգամայն կարծես թե անձնատուր ըլլալու պատրաստ, կը տի¬րեր իր մարմնին շլացուցիչ գեղովը։ Ու կանանց հատուկ, անոնց գաղտնիքներովը, հրսապույրներովը լեցուն այս քաղաքին մեջ անզգա պահապան մնալու դատապարտված՝ այս երիաասարդը կուրտ աքաղաղի տարօրինակ դեր մը կը ստանար։
 
Տող 34 ⟶ 36՝
Հայրենիքը, Զարդար, իր մանկամարդ կինը, կը սպասեր։ Իրենց սուրբ պսակեն ի վեր հազիվ մեկ երկու ամիս էրկանը երեսը տեսած էր, ու ստակ վաստկելու աննահանջելի հարկը՝ հեռավոր երկիրներ առաջնորդած էր զայն:
Կը սիրե՞ր արդյոք այն երիտասարդը, որ իր ամուսինը եղած էր. այն կույր ու անտրտունջ հնազանդության մեջ, որ հայուհիներու բոլոր կյան¬քը կը կազմե այդ կողմերը, ո՛չ խորհելու և ո՛չ զգալու տեղի մնացած է. իրեն չէին հարցուցեր երբեք, թե կ’ուզե՞ր այն մարդը, զոր իրեն սահմանած էին. ինքն ալ չէր մտածեր անոր վրա. ո՛չ կատեր և ո՛չ կը սիրեր զայն մինչև իր ամուսնության օրը։ Եվ ամուսնութենեն ետքը ա՛յնչափ քի՜չ ատեն անցուցած էր հետը, այնչափ մտերմութենե զուրկ, որ գրեթե պաշտոնական եղած էին իրենց հարաբերությունները՝ միևնույն հարկին տակ բնակվող բազմաթիվ ազգականներու աններող նայվածքին տակ։
Այդ նոր ընտանիքին մեջ, ուր կը մտներ գլխավորապես ծառայության համար, ամենեն քիչ իր էրկանը կը պատկաներ. վասն զի կեսրոջը, աներին, մյուս ազգականներուն սպասավորությունն էր իր ավագ պարտավորություն ըպարտավորությունը ։
Այս գեղի աղջիկը գորովի և սիրո անսպառ գանձեր ուներ սակայն իր սրտին խորը, որոնք մեկ բառով, մեկ գգվանքով թերևս պիտի հայտնվեին։ Բայց ավանդությունը կար իր աչքին առջև, իր ամուսնին հորեղբայրներուն կիները կային, նույն իսկ իր կեսուրը կար դեմը, Պոլիս գացող մնացող ամուսիններու սպասելով, տանը անհատնում հոգերուն ու աշխատությանցը մեջ մաշելով ծերացած կիներ, հիմա գրեթե պառավներ, ճիշտ իրեն պես, նոր հարսի պես լռիկ ու խոնարհ՝ այդ մարդոց քով, որոնք հանկարծ, երկարատև տարիներե ետքը, հիշեր էին, թե այդ դժբախտներուն ամուսիններն էին իրենք ու հայրենիք վերադարձեր էին, այլևս աննպատակ ու անօգուտ դարձած ամուսնական կյանքը շարունակելու։
Ահա այս հեք, աղեբեկ ու կորաքամակ օրինակները կային իր առջև, որոնք ստվերներու պես անխոս՝ իր շուրջը կը դառնային, և Զարդար էրիկ կնկան ուրիշ տեսակը չէր երևակայած երբեք։
Տող 43 ⟶ 45՝
 
Փերայի Մեծ Փողոցին մեջ վաճառքի ահագին հակի մը անտանելի բեռին տակ ճնշված, քրտնաթոր, ճակատներուն երակները պայթելու չափ ուռած, հագուստնին պատառուն, ցեխոտ, չորս բեռնակիրներ, մեկը ծերուկ, այս տառապանքներուն տակ ալևորած, մյուս երեքը դեռ երիտասարդ, կ’անցնին հևալով։
 
- Խաչո՛,- պոռաց ձայն մը անոնցմե մեկուն։
 
Խաչո գլուխը դարձուց, մեծահարուստ վաճառատունե մը իր անունը տվող ձայնի տերը ճանչնալու համար։
Նոր լաթեր հագած գեղապանծ երիտասարդ մը, կապույտ լոդիկին մեջեն ցույց տալով վահանաձև կուրծքը, ածիլված, մաքուր, ֆեսը աջ կողմ ծռած քիչ մը, իր փոխանին փոթերը շտկելու զբաղած, վաճառատան դրան մոտ կեցեր ու իրեն կը ձայներ։
Բեռնակիրները արդեն ուժասպառ վար դրին իրենց բեռը. բայց Թաղապետության չավուշները ընդդիմացան. Փերայի Մեծ Փողոցը հոգնություն առնելու տեղ չէր.բեռնակիրները շունչ առնել կ’ուզեին և չավուշները թող չէին տար։
 
- Օլմազ,- կ’ըսեր սպիտակ ժապավեններով զարդարված ու մեջքը սուր կապած կես-լեզու հույն պաշտոնյա մը, որ անոնց մեծը կը թվեր։
 
Բեռնակիրները իրենց հայախառն թուրքերենով կը բողոքեին.
 
-Պիզիմտե ճանիմիզ յո՞խ մի՛. պե մարդ աստուծո,— կը գոչեր
ծերուկը։
 
Գլխարկավոր անցորդներ կը շրջապատեին զիրենք, կիները կանգ
Գլխարկավոր անցորդներ կը շրջապատեին զիրենք, կիները կանգ կ’առնեին վեճին պատճառը իմանալու հետաքրքիր։ Ու բեռնակիրները կը ծռեին իրենց տաժանելի խաչին տակը մտնելու համար նորեն։
Աղքատությունը հարստության դեմ կանգ առնելու իրավունք չուներ։
Մարտիրոս իր չորս հեմշերիներուն հեռանալը տեսավ.ո՜ւր Խաչոն, ո՞ւր ինք. և սակայն միևնույն գեղեն էին գրեթե, միևնույն տարիքը ունեին և միասին մեկներ էին երկրեն. Խաչոն ալ կայտառ ու հաղթամարմին տղա մըն էր, իր նշանածը թողած, ինչպես որ ինքն ալ իր կինը ձգած էր՝ ստա՜կ, միշտ ստա՜կ, հավիտյան ստակ վաստկելու համար։
Ինքը Փերա էր ու Խաչոն Ղալալաթիա մնացեր էր. մեկը լերան վրա, մյուսը ստորոտը, և կը թվեր, թե երբեք այդ ստորոտեն վեր չպիտի կրնար ելլել։ Մարտիրոս այս բաղդատությունը կ’ըներ մտքեն։
Աղեկ շահ կար իր ծառայության մեջ ու աղեկ հաճույք. հայրենի տան աղքատիկ ու միօրինակ կյանքը՝ լուսուն ճեղքվելուն հետ անհե¬տացողանհետացող անհաճո և անկարելի երազի մը տպավորությունը կը 'դառնար
հետզհետե.այս բոլորովին իգական աշխարհին սեմեն ուր հազիվ ոտք կը կոխեր, ապագան փայլուն ու հիանալի կ’երևար.ֆրանսերեն սորվիլ կը սկսեր ահա ու մատամ կ’ըսեր տիկիններուն խոսած ատենը, վասն զի տիկիններուն հետ կը խոսեր. շարունակ փոքր ու մեծ ծրարներ կը տաներ անոնց տունը ու պախշիշ կ’առներ։
Հայտնի էր որ քիչ շատ ամենուն հաճելի սպասավոր մըն էր։ Ֆրանսուհի մը՝ արևելքցիներուն այս կատարելագործյալ տիպարին սիրահար, ու մանավանդ փերացի հայ տիկին մը ամենեն անակնկալ կերպով իր փոքրիկ ծառայությունները կը վարձատրեին, ու ինքը այս ներհակ, նախանձոտ ու ոսոխ հրապույրներուն մեջ կը վարաներ իր դեռաբույս պեխերը շոյելով։
Տող 64 ⟶ 71՝
Հայ տիկինը հարուստ վաճառականի մը ամուսինն էր. շարունակ հոդացավե տանջվող էրիկեն զզված՝ մոռցեր էր, որ այս ծեր բայց հարուստ մարդը աղքատութենեն դուրս հանած ու իրեն կին ըրած էր զինքը:
Այս հարստությունը՝ զոր ատեն մը աղքատության խոշորացույցովը տեսած էր՝ չէր փոխարիներ հիմա հիվանդոտ ու ալևոր մարդու մը կինը ըլլալու դժբախտությունը և այս առուտուրեն՝ որ իր ամուսնությունն էր՝ պարագաներուն ներածին չափ՝ զղջումը հայտնած էր:
Անկախ, ինքնիշխան, իր անսահման ազատությունը ի՛նչ բանի գործածելու շվարած՝ այս կինը ամեն օր Փերայի խանութներուն մեջ թափառիկ, մեծածախ արդուզարդի մտմտուքով զբաղած, ոչ ոք գտած էր մինչև այն ատեն իր արտակարգ բնավորությանը հարմար։ Շուրջը դարձող երիտասարդները միշտ մեծարանքով ու փայփայանքով վայելեր էին զինքը և սակայն այս թույլ ու վատ եղանակը չէր իր տարփա¬տենչտարփատենչ երազը։
Հանկարծ օր մը իր հաճախած խանութներեն մեկուն մեջ երիտա¬սարդ մը տեսավ առույգ, գեղեցիկ ու կոպիտ, որ ճիշտ իր փնտրած առնական տիպարն էր, և այն վայրկյանեն ան եղավ իր միակ կիրքը: Ալ չպակսեցավ այդ վաճառատունեն մանր մունր բաներ գնելու պատրվակով։ Անթիվ, անհամար ծրարներ կը ղրկեր տուն զորս Մարտիրոս հոժարափույթ կը տաներ, ու երբ պատահեր, որ իր մեծաճոխ շրջազգեստը երիտասարդին դպեր, կամ դրամ տալու առթիվ իր քնքույշ ու փափուկ ձեռքը անոր լայն, ամուր ու ջղուտ ձեռքին հանդիպեր, սարսուռ մը կանցներ իր մորթին վրայեն։
Երբեմն տունը կը գտնվեր ու մոռցված հանձնարարություն մը լսելու համար Մարտիրոս մինչև հանըմին երանավետ սենյակը կ’ելլեր։