«Պատվի համար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 52.
Խորքի դռները բացվում են, ներս է մտնում Կարինյանը և սկսում է Անդրեասի գրասեղանի վրա շատ դանդաղ ինչ-որ փնտրել: Այս դռները բացվելիս հեռվում երևում է մի բարձր հաշվեսեղան, որի քով կանգնած պարապում է մի երիտասարդ: Մերթ ընդ մերթ երևում են և ուրիշ ծառայողներ, նաև այցելուներ, որոնք այս ու այն կողմ են անցնում զբաղված դեմքերով: Գործողության ընթացքում, մինչև գրասենյակի փակվելը, այնտեղից լսվում են համարակալի չխչխկոց և հեռախոսի զանգակի հնչյուններ:
 
ՍԱՂԱԹԵԼ – (Հեռախոսով) “Համեեե՞«Համեեե՞: Այո, շուտով կգա: Հը՞մ, չեմ լսում: Հա: Լավ, ուղարկիր: Ցտեսություն”Ցտեսություն»: (Զանգակը հնչեցնում է և գործիքը դնում է իր տեղը): Օրհնվի տելեֆոն հնարողը, շատ լավ բան է վաճառականի համար: Հա ինչ էի ասում, Արիստակես, հենց որ ձեռքիդ գործը վերջացնես, կսկսես Բագրատի հաշիվը կազմել: (Հեգնորեն): Մեր պարոն ինժեները ուզում է իմանալ, ինչքան է ծախսված իր գործարանի վրա:
 
ԿԱՐԻՆՅԱՆ – Բայց դուք ձեր արած ծախսերի հաշիվները դեռ չեք ներկայացրել գրասենյակին: Պարոն Բագրատն ամեն մի ծախսի համար արդարացուցիչ դոկումենտ է պահանջում:
Տող 134.
ՍԱՂԱԹԵԼ – (Վախեցած) Վայ, այդ ի՞նչ ես անում:
 
ՍՈՒՐԵՆ – Ուզում եմ մի քիչ հետազոտել այդ հնագիտական գզրոցը: (Սկսում է փողամանը տնտղել և մեկ-մեկ դուրս բերում անվանած իրեր): Այստեղ մտիկ արեք, ինչ ասես կա: Հին մուրհակներ, ակցիաներ, բանկային կտրոններ, գերբովայա մարկաներ և յառլիկ գինու շշից…շշից...
 
ՍԱՂԱԹԵԼ – Ադա, ամոթ է:
 
ՍՈՒՐԵՆ – (Դուրս է բերում մի նամակ) Ա՞յս ինչ բան է: Վարդագույն թղթի վրա նամա՞կ, կնոջ ձեռքով գրվա՞ծ: (Հոտ է քաշում): Անուշահոտ…Անուշահոտ...
 
ՍԱՂԱԹԵԼ – (Կարինյանից քաշվելով) Ադա, ամաչիր, մարդ կա այստեղ…այստեղ...
 
ԿԱՐԻՆՅԱՆ – (Թաքուն ծիծաղում է):
Տող 152.
ՍՈՒՐԵՆ – Մի վախենար, ավելի չեմ վերցնիլ: Այն, ցվայ, դրայ, հերիք է: (Փողերը դնում է գրպանը, փողամանը վերադարձնում է Սաղաթելին) Ստացիր թանգարանդ, ֆի, մազութի հոտ է փչում:
 
ՍԱՂԱԹԵԼ – (Փողամանը ծոցը դնելով) Կարող եմ ասել, որ էլի լավ պրծա…պրծա...
 
ՍՈՒՐԵՆ – Շնորհակալություն: Այժմ պատիվս փրկված է: Անիրավները չէին ուզում ինձ հետ ապառիկ խաղալ: Աուֆվիդերզեհեն: (Ուզում է գնալ):
Տող 196.
ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՍԱՂԱԹԵԼ
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Թուլացած նստում է աթոռներից մեկի վրա) Տանջեցին ինձ, բութ դանակով մորթեցին: Հանել է ռևոլվերն ու դրել եղբոր կրծքին. “փող«փող տուր, թե չէ կսպանեմ”կսպանեմ»: Ոտներս թուլացան, աչքերս մթնեցին, ասացի երկուսն էլ կորան: Մի կերպ բաժանեցի: Ախ, դեռ աշխարհիս երեսին կանայք կան, որ ինձ նախանձում են, հարուստի կին եմ:
 
ՍԱՂԱԹԵԼ – Է, ոչինչ, եթե մեկ որդիդ անառակ է, մյուսը խելոք է: Մեկի քանդածը մյուսը շինում է:
Տող 227.
 
ՍԱՂԱԹԵԼ – Ախ, Երանուհի, դու մարդուցդ հիսուն տարի հետ ես մնացել:
Խելքի եկ, բաց արա աչքերդ, տես ինչպես են ապրում մյուս հարուստների կանայք: Ուտում են, խմում, քեֆ անում, ամեն ամառ գնում են արտասահման, իսկ դու վախում ես…ես... Ահեղ դատաստան: (Փոքրիկ պաուզա): Մի նոր բան էլ այն փոքր աղջիկդ է հնարել. – Մարգարիտը, ճշմարտություն: Երեկ սկսեց գլխիս ավետարան կարդալ, “Քեռի«Քեռի, մարդիկ պարտավոր են ճշմարտություններով ղեկավարվել”ղեկավարվել»:
 
ԵՐԱՆՈՒՀԻ – Վատ բան է ասել, հա՞:
Տող 242.
ՍԱՂԱԹԵԼ – Էլի ովքե՞ր էին:
 
ԱՆԴՐԵԱՍ – Ազգային ագռավներ: Փահ, կարծես, բարեգործական ընկերություն եմ բաց արել կամ իրենցից հիմար եմ, չգիտեմ ում է հարկավոր օգնել, ումը – ոչ: Հավաքվել են մի դյուժին անգործներ ու դռնե դուռ ընկել, թե ինչ է` “Աշխատանքի«Աշխատանքի տան”տան» համար փող ենք հավաքում: (Սաղաթելի օգնությամբ հանում է վերարկուն և գլխարկի ու ձեռնոցների հետ տալիս է նրան: Հագած է լայն և երկարավուն պիջակ, լայն վարտիք: Ժիլետի վրա ժամացույցի ոսկե շղթա, աջ ձեռքի մատի վրա ահագին ադամանդյա մատանի): Աշխատանքի տո՞ւնս որն է: Աշխատող մարդը ինքը գործ էլ կունենա, տուն էլ: Հավաքել են ծույլերին ու անպիտաններին, ձրի կերակրում են, թե ազգ ենք փրկում:
 
ՍԱՂԱԹԵԼ – Իմաստունի խոսքեր են: (Վերարկուն ու ձեռնափայտը տանում է նախասենյակ և իսկույն վերադառնում):
Տող 254.
ԵՐԱՆՈՒՀԻ – (Վեր կենալով) Դու միշտ իմ հոր աղքատությունը երեսովս ես տալիս:
 
ԱՆԴՐԵԱՍ – Ախար, ինչ անեմ, նա էլ միշտ քարոզում էր. “բարություն«բարություն արեք”արեք»: Ինքը չուներ, ուրիշներից էր պահանջում: Բարություն: Բարությո՞ւնս որն է: Մարդս անասուն է, ցեխի մեջ որ տեսնես, պետք է ոտով խփես, խորը գցես, ոչ թե ձեռքից բռնես բարձրացնես: (Սակավ լռություն: Տոնը փոխելով, Սաղաթելին): Չի՞ եկել այն տղան:
 
ՍԱՂԱԹԵԼ – Դեռ ոչ:
Տող 276.
ԱՆԴՐԵԱՍ – Ի՞նչ ես կարծում, նա ինչպիսի տղա է:
 
ԵՐԱՆՈՒՀԻ – Նա օրինավոր տղա է, շատ օրինավոր, համեստ, խելոք…խելոք...
 
ԱՆԴՐԵԱՍ – Լավ, լավ, մի երկարացնիր, գովելդ ավելորդ է…է...
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Հառաչում է):
 
ԱՆԴՐԵԱՍ – (Գրգռվելով) Լսիր, հազար անգամ ասել եմ, էլի եմ կրկնում, թող այդ հառաչանքներդ, ախ ու վախդ: Քո դեմքի վրա, աչքերիդ մեջ, ամեն խոսքիդ տակ ես զգում եմ նախատինք: Քո տխրությունն ինձ կատաղեցնում է: Ես շատ լավ գիտեմ, որ դու ստվերի պես հետևում ես ինձ, ծուռ եմ դնում ոտս, թե՞ ուղիղ, ումի՞ն զրկեցի, ումի՞ց ավելորդ վերցրի, ումի՞ն պակաս տվեցի: Թող ինձ հանգիստ, դու իմ խի՞ղճն ես ինչ է: Չի հարկավոր, կարոտություն չունիմ: Իմ մեջ խիղճ էլ կա, հոգի էլ, Աստված էլ…էլ...
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում ասածներիցդ…ասածներիցդ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Ա, շատ լավ ես հասկանում: (Անհանգիստ նայելով ժամացույցին) Արդեն երկու ժամն է: Չեկավ այդ տղան:
Տող 294.
ԵՐԱՆՈՒՀԻ – (Խորհրդավոր) Ո՞վ գիտե քո բանը:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսնում ես, հենց այդ “ով«ով գիտե”գիտե» -ի տակ սատանան է նստած: Նախատինք, միշտ նախատինք: Օձի նման է կծում: Հեռացիր: Առավոտից դեռ շան պես անոթի եմ: Գնա, ճաշ պատրաստիր: Մի աման էլ Արտաշեսի համար դիր: Ես նրան ճաշի եմ պահելու: Լավ վարվիր նրա հետ, այդ ինձ հարկավոր է: Բագրատը տանն է, ուղարկիր այստեղ: (Երանուհին գնում է ձախ դռնով):
 
<center>ՏԵՍԻԼ 6</center>
Տող 309.
 
ԱՆԴՐԵԱՍ – (Խոսում է, կարծես ինքն իր հետ, անցուդարձ անելով): Փահ, Էլիզբարովի տների ու տափերի կեսն իմն է, ասում է, ոչ ավել, ոչ պակաս: (Լռություն): Ժամանակ-ժամանակ ինքս էլ մտածում եմ, կարելի է պարտական եմ: Բայց ինչպե՞ս աչքերս բաց վերցնեմ և ունեցածիս կեսը տամ նրան: Ի՞նչ կասեն մարդիկ:
“Հորս«Հորս հետ միասին ես առել տափերը”տափերը»: Այո, ճշմարիտ է, բայց ե՞րբ:
 
ՍԱՂԱԹԵԼ – Նոյ Նահապետի ժամանակներում:
Տող 317.
ՍԱՂԱԹԵԼ – Հե, երազի պես միտս է հին բազարում բախկալի դուքան ունեիք: Կանաչեղեն ու թթվեղեն էիք ծախում: Զատիկ-ջրօրհնենքին էլ գնում էիք Սալիան, ձկնեղեն բերում ու ծախում:
 
ԱՆԴՐԵԱՍ – Խոսք չունիմ, Առաքելն էլ աչքաբաց էր: Բայց եթե նրա խելքով վարվեի, այսօր էլ դուքանչու մեկը կլինեի: Նա հոտառություն չուներ: Ես էի, որ անդադար ասում էի. “Առաքել«Առաքել, առնենք այդ էժան տափերից, հետո ոսկի են դառնալու”դառնալու»: Սկսեցինք առնել ծովի ափերում հոտած ճահիճներ, աղբանոցներ, սաժենը հիսուն կոպեկից սկսած: Առաքելը չէր ուզում, առնողը ես էի, ուրեմն ես եմ աշխատել իմ հարստությունը, իմս է այն, միմիայն իմս: Իսկ այդ լակոտն եկել է ու ասում է, “Տուր«Տուր ինձ կեսը”կեսը»: Փահ, գժվել եմ, որ տամ: Եթե գժվել եմ, ինչո՞ւ չեն ինձ գժատուն տանում (Գրգռվում է): Համեցեք, այս էլ ձեզ բարեգործություն: Որդեգիր եմ վերցրել հոր հիշատակի համար, ուսում տվել, մարդ շինել, տարիներով պահել եմ մորն ու քույրերին, ի՞նչ է այսօր վարձս: - Քոռ ապերախտություն:
 
ՍԱՂԱԹԵԼ – Լավ, քիչ խառնիր արյունդ: Մի կերպ ռեխը կկապենք, կգնա:
 
ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, պետք է ռեխը կապել: Ես խոմ չեմ կարող նրա հետ դատարան գալ; Կգցի ինձ մի թոկից փախած ադվակատի ձեռք, արի ու ազատվիր…ազատվիր...
 
ՎԱՐԴԱՆ – (Ներս է մտնում նախասենյակից: Հագած է սև արխալուղ, դեղնագույն պիջակ արխալուղից կարճ, մեջքին արծաթյա գոտի: Խոսում է շատ անփույթ, Շամախու բարբառով) Ան Արտաշեսը եկալ ա, ուզում ա քեզ տեսնի:
Տող 351.
ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, պարոն Անդրեաս, առայժմ ստիպված եմ:
 
ԱՆԴՐԵԱՍ – Բայց դրանով փոր չի կշտանալ, որդի, արի քեզ համար մի տեղ սարքենք մեր գործերում: Հը՞մ, ի՞նչ կասես Բագրատ, երևի, քո գործարանում մի պաշտոն կլինի: Իհարկե, հարմար պաշտոն…պաշտոն...
 
ԲԱԳՐԱՏ – (Կտրուկ) Իմ գործարանը դեռ շուտ պատրաստ չի լինի:
Տող 403.
 
ՕԹԱՐՅԱՆ – (Բագրատին) Լսեցեք, պարոն, ձեզ հետ ես այսօր մտադիր չէի հաշվի նստելու, բայց, որովհետև ստիպում եք, կխոսեմ: Այո, ես Էլիզբարյանների խնամքով մեծացած մարդ եմ:Դուք ինը տարի պահել ու
պահպանել եք ինձ, մորս ու քույրերիս: Բայց ինչպես - այդ միայն ինձ է հայտնի: Այն, ինչ որ ես եմ զգացել տարիների ընթացքում, չէի ցանկանալ զգալ ոչ մի ինքնասեր մարդու: Դուք ձեր ամեն մի կոպեկի մեջ թույն եք սրսկել և այնպես տվել ինձ…ինձ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Պարտական մնամ, եթե արած լավություններս գոնե մի անգամ երեսովդ տված լինիմ:
 
ՕԹԱՐՅԱՆ – Բայց մի՞թե պիտի խոսեիք, որ ես զգայի իմ ողորմելի դրությունը: Այո, իմ վերաբերմամբ դուք արտաքուստ քաղաքավարի եք եղել: Բայց այն, ինչ որ խոսքերով չեք արտահայտել, արտահայտել եք ձևերով, աչք-ունքով, շարժումներով: Դուք ինձ ստորացրել եք իմ աչքում ամեն անգամ, խայթել եք իմ ինքնասիրությունը լուռ, ինչպես, ներեցեք ասել, մի կարիճ…կարիճ...
 
ԲԱԳՐԱՏ – (Հեգնորեն) Զարմանալի է, որ տարիներ շարունակ լռել եք և նոր եք միայն ձայն բարձրացնում:
 
ՕԹԱՐՅԱՆ – Ախ, լռել եմ, որովհետև խնամում էի մորս ու քույրերիս: Գիտեի, որ եթե ձայն բարձրացնեմ, պիտի զրկեք նրանց մի կտոր հացից: Ես մտածում էի այսպես. “Կքաշեմ«Կքաշեմ մի կերպ այս վիրավորանքը և մի օր, բոլոր պարտքերս վճարելով Էլիզբարյաններին, կթեթևանամ հոգով”հոգով»: Մայրս էլ է լռել: Բայց հարցրեք, ինչ լռություն է եղել այդ: (Անդրեասի կողմ) Ամսական քսանհինգ ռուբլի տալով քսանհինգ անգամ նախատել եք նրան. “Շատ«Շատ ես ծախսում, ապրիր ներքնահարկում, կար արա ուրիշների համար, լվացք արա, թող աղջիկներդ աղախին մտնեն…”մտնեն...»:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Անհամբեր) Տեր մեղա քեզ Աստված:
 
ՕԹԱՐՅԱՆ – Իսկ մի օր այնքան անգութ եք եղել, որ առաջարկել եք նրան աղքատանոց մտնել: Ձեր խոսքերն
ասեղների պես խոթվել են խեղճ կնոջ սիրտը: Քույրերս այսօր էլ առանց արտասուքի չեն կարողանում հիշել այդ օրը: Եվ ինչո՞ւ, ո՞վ է եղել իմ մայրը: Չէ՞ որ ձեր հավասար ընկերոջ այրին: Մի կին, որ նույնչափ հարուստ է, որչափ դուք: Երբ նա արտասուքը աչքերին պատմում էր իր կրած վշտերը, այրունս պաղեց երակներիս մեջ: Ես անզորությունից սկսեցի մազերս փետտել, մատներս կրծոտել: Ես վրիժառության միջոցներ էի փնտրում, չէի գտնում: Եվ ահա այդ ժամանակ հենց մայրս ինքը հասավ ինձ օգնության…օգնության...
 
ԱՆԴՐԵԱՍ – Եվ ասաց, որ ես կողոպտել եմ քո հորը, հա,հա,հա:
Տող 422.
ԲԱԳՐԱՏ – Եվ զրպարտեց իր բարերարին սև ապերախտությամբ:
 
ՕԹԱՐՅԱՆ – (Ուշք չդարձնելով Բագրատի կողմ) Այո, պարոն: Նա հաղորդեց ինձ իմ հոր վերջին խոսքերը. “Ես«Ես մեռնում եմ աղքատության մեջ, ինձ կողոպտեց ընկերս: Ահա քեզ այս թղթերը, կհանձնես որդուս, երբ ուսումը կավարտի”կավարտի»:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով) Թղթեր, ի՞նչ թղթեր:
Տող 434.
ԲԱԳՐԱՏ – (Կատաղի) Դուրս այստեղից, ստախոս:
 
ՕԹԱՐՅԱՆ – (Հպարտ և կատաղի) Պարոն, խնայեցեք ձեր հորը…հորը...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Ձեռն ուժգին զարկելով սեղանին, ոտքի է կանգնում) Լռիր, ասում եմ, դու ինձ կատաղեցնում ես:
Տող 442.
ԲԱԳՐԱՏ – Բայց նա քեզ անպատվեց: Նա քեզ կողոպտիչ անվանեց:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Զսպում է իրան) Թող անվանի, ո՞վ է հավատացողը: Երեխա է, ոչինչ չի հասկանում, տաքանում է: (Դառնում է Օթարյանին): Որդի, այդ բոլորը, ինչ որ ասացիր, դատարկ բաներ են: Ես քեզ ներում եմ հոր պես: Խոսենք չափահասների նման: Գիտեմ, արյունդ եռ է գալիս, ապրել ես ուզում, բայց չունիս: Էհ, մտածել ես, մտածել ու այդ բանը հնարել…հնարել...
 
ՕԹԱՐՅԱՆ – (Վրդովման նշան է անում):
Տող 500.
ՕԹԱՐՅԱՆ – Ոչինչ, դատարկ բան է:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ է պատահել, ինչու ճաշի չես մնում: Ի՞նչ են նշանակում հայրիկի խոսքերը. “Դու«Դու ուզում ես մեզանից երես դարձնել”դարձնել»: Ասա, ես համբերություն չունիմ:
 
ՕԹԱՐՅԱՆ – Եթե կարելի է, Մարգարիտ, այսօր ինձանից ոչինչ մի հարցնիլ:
Տող 516.
ՕԹԱՐՅԱՆ – Ի՞նչ արած, վիրավորված ինքնասիրությունն երբեմն անգութ է լինում:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Վիրավորված ինքնասիրությո՞ւնը: Ո՞ւմ ինքնասիրությունն է վիրավորվել: Քո՞նը: Ո՞վ է վիրավորել: Հա՞յրս, թե՞ եղբայրս: (Դադար) Բայց դու լռում ես: Դու ինձանից դարձնո՞ւմ ես երեսդ: Բավական է, մի փորձիր համբերությունս: Ես ատում եմ կեղծիքը, հասկանո՞ւմ ես: Ասա պարզ և աներկյուղ, ի՞նչ է պատահել: Ա, հասկանում եմ: Դու խոսել ես հորս հետ իմ մասին, խնդրել ես նրա համաձայնությունը: Մերժել է…է... Բայց ոչ, ինչ եմ ասում: Հայրիկը սիրալիր էր դեպի քեզ: Վերջապես նրա մերժումը չի կարող քեզ վիրավորել, քանի որ ես սիրում եմ քեզ և իմ գլխի տերը միմիյայն ես եմ: (Դադար) Սպասիր, իմ մեջ ծագեց ուրիշ կասկած: Դու նրա հետ խոսել ես իմ…իմ... Բայց ոչ, դու ընդունակ չես այդ տեսակ անվայել սակարկության: Վերջապես, ասելո՞ւ ես, թե ոչ:
 
ՕԹԱՐՅԱՆ – Դու բռնություն ես գործ դնում իմ կամքի վրա, Մարգարիտ: Կրկնում եմ, կան բաներ, որոնց հետ դու չպիտի ծանոթանաս:
Տող 552.
ՕԹԱՐՅԱՆ – (Դադար) Ի՞նչ կանեիր, Մարգարիտ, եթե մի օր համոզվեիր, որ նա անազնիվ է:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Դառնագին և զայրացած) Արտաշես…Արտաշես...
 
ՕԹԱՐՅԱՆ – (Տաքանալով) Այո, այո, անազնիվ է գոնե իր անցյալում:
Տող 570.
ՄԱՐԳԱՐԻՏ – Քե՞զ:
 
ՕԹԱՐՅԱՆ – Ինձ, մորս և քույրերիս…քույրերիս...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Ահ…Ահ... (Թուլացած ընկնում է աթոռի վրա, ձեռներով երեսը ծածկելով):
 
Երկարատև լռություն:
Տող 638.
ՌՈԶԱԼԻԱ – (Մոտենում է հայելուն և հրճվանքով նայում իրան: Հետո վերցնում է իր գլխարկը և դնում սեղանի վրա):
 
ՎԱՐԴԱՆ – Իննսուն մանեթ…մանեթ... Վայ սատանա փռնողանց Վարդան, իննսուն մանեթով Շամախիում մի տուն կարելի ա շինել…շինել... Հալա կտուրն ալ ղռած…ղռած...
 
ՌՈԶԱԼԻԱ – (Առանց նրան նայելու) Դու դեռ այստե՞ղ ես:
Տող 644.
ՎԱՐԴԱՆ – Հրամանիդ ամ սըպասում: Ալ պյան չե՞ս ասիլու:
 
ՌՈԶԱԼԻԱ – (Երեսը դարձնելով նրա կողմը) “Չես”«Չես» ասիլու “Չե՞ս”«Չե՞ս»-ը որն է, ես քո՞ւյրդ եմ, թե ընկերդ:
 
ՎԱՐԴԱՆ – Ա բալամ, դե մենք չոբան մարդ անք, հինչ իմանանք:
 
ՌՈԶԱԼԻԱ – Հիմա էլ “մենք”«մենք»: Այդ ինչ տեսակի մարդիկ են, արքայական եղանակով են խոսում, ուրիշներին “դու”«դու», իսկ իրենց մասին “մենք”«մենք»: Գնա Իվանին ասա, որ կառքն ինձ հարկավոր չէ: (Վարդանը շփոթված հեռանում է նախասենյակ, գդակը մոռանալով հատակի վրա: Զարուհուն) Ո՞վ կա տանը: (Նոր գլխարկը դնում է թղթարկղի մեջ):
 
ԶԱՐՈՒՀԻ – Տիրուհին և օրիորդը:
Տող 671.
ՎԱՐԴԱՆ – Կասես, նուռնի ծաղիկ իլի, յա լալազար:
 
ԶԱՐՈՒՀԻ – Ով գիտե, քսան մանեթ եք տվել…տվել...
 
ՌՈԶԱԼԻԱ – (Արհամարհանքով) Ֆիդոն, հիմա ամեն մի մակլերի աղջիկ էլ քսան մանեթանոց գլխարկ է հագնում: Փարիզից է բերել տված, արժե իննսուն ռուբլի:
Տող 683.
ՌՈԶԱԼԻԱ – (Կատաղած): Ի՞նչ ես անում, վայրենի: Դուրս եկ, անկիրթ հայ:
 
ՎԱՐԴԱՆ – (Մեկուսի) Աշի, դրանց ղուլլուղ անիլը թամամ խաթաբալա ա յա քի…քի... (Գնում է նախասենյակ):
 
ԶԱՐՈՒՀԻ – (Վերադառնում է նախասենյակից):
Տող 719.
ՌՈԶԱԼԻԱ – (Վեր է կենում արագությամբ) Բայց ո՞վ է այդ մեղադրանք դնողը: Ո՞վ: Քո Արտաշես Օթարյա՞նը: Մի կեղտոտ և անամոթ զրպարտի՞չ:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Մեղմ հանդիմանությամբ, բայց վրդովված) Ռոզալիա…Ռոզալիա...
 
ՌՈԶԱԼԻԱ – Բավական է, մի համարձակվիր պաշտպանել նրան իմ մոտ: Քեզանից առաջ ես եմ ճանաչել նրան: Ես ատում եմ այդ մարդուն: Ատում եմ հոգուս բոլոր ուժով: Նա ապերախտ է, ինչպես օձ, որին մեր հայրը տաքացրել է իր ծոցում: Եվ ես զարմանում եմ, որ հայրիկը մինչև օրս նրան ցույց չի տվել մեր տան դռները:
Տող 727.
ՌՈԶԱԼԻԱ – (Կանգ առնելով և խիստ) Ռիտա, դու չափից անցնում ես: Դու պետք է շատ անպիտան աղջիկ լինես, որ հավատաս հարազատ ծնողիդ զրպարտողին:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Նույն եղանակով) Ախ, գուցե, շատ եմ փափագում չհավատալ, բայց…բայց...
 
ՌՈԶԱԼԻԱ – (Ընդհատելով) Բայց վախենում ես զրկվել նրա բարեհաճ ուշադրությունից, այնպես չէ՞:
Տող 783.
ԱՆԴՐԵԱՍ – Լավ, դու էլ մի նեղանար: Ես մեղավոր չեմ, եղբայրդ է ինձ կատաղեցնում: Բայց ոչ դու էլ պակաս չես, դու էլ մորդ պես ինձ չես սիրում, դու ատում ես ինձ:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Անչափ վշտացած) Հայրիկ…Հայրիկ...
 
ԵՐԱՆՈՒՀԻ – }
Տող 793.
ՄԱՐԳԱՐԻՏ, ԱՆԴՐԵԱՍ, ԲԱԳՐԱՏ, ԵՐԱՆՈՒՀԻ ԵՎ ՌՈԶԱԼԻԱ
ԱՆԴՐԵԱՍ – Կորիր, ես քո հայրը չեմ, դու խորթ ես ինձ համար: Ես այս տանն օտար եմ, օտար, իմ մասին մտածող չկա: Ես ձեր աչքում մի համբալ եմ, ուրիշ ոչինչ…ոչինչ...
 
ՌՈԶԱԼԻԱ – Գոնե իմ մասին, հայրիկ, իրավունք չունիս այդ ասելու: (Առաջ է գալիս):
Տող 805.
ԲԱԳՐԱՏ – Հայրիկ հանգստացիր:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այո, չեմ տալու, թող գործարանդ կիսատ մնա: Ի՞նձ ինչ: Ես իմ հորից փող ստացե՞լ եմ, որ դու ինձ պլոկում ես, ա՞: Թուք ու մուրով, զրկանքներով, քաղցած փորով եմ ես մարդ դարձել: Գնա ինքդ էլ արյուն քրտինք թափիր, այն ժամանակ կասեմ խելոք ես: Ամենքդ գնացեք, ձեր աշխատանքով ապրեք: Այստեղ մտիկ արեք, տեսեք ինչ տուն ու տեղ եմ սարքել: Ինչի՞ս է հարկավոր այս ոսկեզօծ կահկարասին: Ո՞վ եմ ես, ո՞ր խանի կամ իշխանի տղան: Մի նախկին գյադա, պանիր ու հացով ապրած լակոտ: Ինչո՞ւ եք ինձ քանդում: Դուք եք մեղավոր, որ Օթարյանը կպել է յախիցս: Այո, այո, դուք: Նա տեսնում է, որ դուք տակնուվրա եք անում իմ հարստությունը, ուզում է ինքն էլ ձեզ պես շռայլել: Դուք ինձ համար թշնամիներ եք ստեղծում…ստեղծում...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Հանդարտ լալիս է):
Տող 832.
ՌՈԶԱԼԻԱ – (Ուզում է մոտենալ ու խոսել, բայց չի վստահանում):
 
ԱՆԴՐԵԱՍ – (Հառաչում է, ձեռը զարնելով սեղանին): Ահ…Ահ...
 
ՌՈԶԱԼԻԱ – Հայրիկ, ի՞նչն է քեզ այդպես տանջում:
Տող 889.
ԱՆԴՐԵԱՍ – Այ, օրհնյալ լինես, աղջիկս: Ես գիտեմ, որ դու բարի սիրտ ունիս, դեհ, արի հաշտվենք: (Մոտենում է ճակատը համբուրում): Բայց ես էլի քեզ վրա բարկացած եմ: Գիտես ինչ, աղջիկս, դու հորդ հետ անկեղծ չես:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Զարմացած նայում է հորը): Անկեղծ…Անկեղծ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Ինչո՞ւ ես զարմանում:
Տող 897.
ԱՆԴՐԵԱՍ – Որովհետև դու ինքդ քեզ հեռու ես պահում ինձանից: Դու, երևի, մտածում ես, էհ, իմ հայրը մի տգետ և խորամանկ վաճառական է, չարժե, որ սիրտս բաց անեմ նրա առաջ:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Ոչ, հայրիկ, սխալվում ես, հավատացնում եմ քեզ: Ես միշտ պատրաստ եմ եղել քեզ հայտնել իմ բոլոր մտածմունքները, ամենայն անկեղծությամբ, միայն թե արժանի համարեիր ինձ լսելու: Բայց դու…դու... դու միշտ սանձահարել ես իմ լեզուն քո մռայլ բնավորությամբ:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Ուրախ ձևանալով): Այո՞: Ապրես զավակս: Դե, որ այդպես է, ասա ինձ, ինչո՞ւ այս քանի օրերս տխուր ես:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Շփոթվելով) Չգիտեմ…Չգիտեմ... ես…ես... տխուր չեմ:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այ, տեսա՞ր: Դու կեղծել չես սիրում, բայց հիմա կեղծեցիր: Ուզո՞ւմ ես, որ քո տեղ ես պատասխանեմ: Դու տխուր ես, որովհետև վերջերս քեզ հավատացրել են, թե քո հայրն ազնիվ մարդ չէ:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ…Հայրիկ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Այո, սիրելիս, դու ինձանից թաքցնել չես կարող: Ես մարդու մի շարժումից կարող եմ իմանալ. թե նա ինչ է մտածում իմ մասին: Հապա, պատմիր, տեսնեմ, ինչեր է ասել քեզ իմ մասին քո սիրած երիտասարդը…երիտասարդը...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Բոլորովին շփոթվում է ու կարմրում):
Տող 917.
ԱՆԴՐԵԱՍ – Իհարկե, բաս ի՞նչ էիր կարծում:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, ինչու թաքցնեմ, ես երբեք չեմ կասկածել ոչ քո անցյալի և ոչ ներկայի ազնվության մասին: Բայց նա ինձ համոզում է, որ…որ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Որ ես կողոպտել եմ նրա հորը, այնպես չէ՞: Բայց ինչո՞վ է համոզում, խոսքերո՞վ, թե փաստերով:
Տող 924.
 
ԱՆԴՐԵԱՍ – Բայց առանց փաստերի կարող ես ծնողիդ դատապարտել, հա՞: (Կեղծ վշտանալով) Ամոթ քեզ,
Մարգարիտ, ամոթ: Դու ինձ ապտակ ես տալիս…տալիս...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Վշտահար և ամոթահար) Հայր…Հայր...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Տակավին վշտացած ձևանալով) Ահ, թող ինձ, ես ինչ հայր եմ, երբ հարազատ աղջիկս, ուրիշների դատարկ խոսքերով, ինձ համարում է գող, ավազակ: Թող ինձ, գնա նրա հետևից: Նա է քեզ համար թանկ, իսկ ես ո՞վ եմ, ի՞նչ եմ: Ոչինչ, ցեխի կտոր:
Տող 936.
ՄԱՐԳԱՐԻՏ – Բայց ինչպե՞ս հայրիկ, ի՞նչ միջոցով, սովորեցրու, ես կքավեմ իմ մեղքերը:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այ ինչպես: Լսիր: Նա ասում է, թե իր ձեռքում ունի ինչ-որ գրավոր ապացույցներ իմ դեմ: Դու…Դու... (Նայելով շուրջը): Բայց այստեղ անհարմար է ասել: Կարծեմ գալիս են: Գնանք իմ սենյակը, այնտեղ կբացատրեմ ինչ որ հարկավոր է: Գնանք: (Գնում են աջ կողմի առաջին դռներով):
 
<center>ՏԵՍԻԼ 8</center>
Տող 946.
ՍԱՂԱԹԵԼ – Ամոթ չլինի հարցնել - այդ ի՞նչ պարծենալու բան է:
 
ՍՈՒՐԵՆ – (Ոգևորված շարունակելով) Ամենքի ուշադրությունը մեզ վրա է, բոլորը նայում են նախանձով: Աբուլովի աչքերից կրակ է թափվում: Կրակոտ Ալի-Բաբան կառքը թռցնում է, մեզ կայծակի արագությամբ բերում է Գրանդ-հոթել: Ծառաները ձեռքի ոտքի են ընկել: Սեղանը պատրաստ է: Հյուրերը սպասում են…են...
 
ՍԱՂԱԹԵԼ –Ամոթ չլինի հարցնել – ի՞նչ հյուրեր:
 
ՍՈՒՐԵՆ – Ինձ նման դարդիմանները: Մեզ ծափահարում են: Կառքից ծառաները բերում են թատրոնում ստացված փունջերը – կեսն իմ նվիրածն է: Առլովան հիացած է նվերներից: Երբեք այդպիսի բենեֆիս չի ունեցել: Հետո ինչ քեֆ, ինչ քեֆ: Շամպանիան ջրի պես է հոսում: Խմում են Առլովայի կենացը, հետո իմը: Մեկ, երկու, երեք, հանկարծ ես սեղանի տակ եմ: Կծում եմ Առլովայի ոտը: Նա ծիծաղելով ու ծվվալով, նայում է ներքև: Ոտքի եմ կանգնում գեղեցկուհու կոշիկը ձեռքիս լցնում եմ շամպանիայով և խմում եմ նրա կենացը: Ոգևորությունն անասելի է: Առլովան սքանչացած է, ասում է, առաջին անգամն եմ տեսնում ձեզ նման երկրպագու գեղարվեստի: Այ շարմանտ մերվեյլ…մերվեյլ... Կին չէ, այլ դիցուհի…դիցուհի... (Ձեռը զարկելով Սաղաթելի ուսին) Այժմ, քեռի, նրա սիրտն իմն է ամբողջովին: (Ձեռքը զարկելով Սաղաթելի փորին): Կկամենա՞ս, ծանոթացնեմ, ասա, առաքինի Բաղդասար…Բաղդասար...
 
ՍԱՂԱԹԵԼ – Գնա բանիդ: Դու ինձ այն ասա, ի՞նչ նստեց այդ քեֆը:
Տող 956.
ՍՈՒՐԵՆ – Հավանաբար, ոչինչ, դատարկ բան – վեց հարյուր ռուբլի:
 
ՍԱՂԱԹԵԼ – (Զարմանալուց հետ թռչելով) Փահ, քո տունը չքանդվի, օղուլ…օղուլ...
 
ՍՈՒՐԵՆ – Կծեց, հա՞:
Տող 1037.
ԵՐԱՆՈՒՀԻ – (Ընկնում է որդիների մեջ): Աման, Տեր Աստված:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Աստված իմ, և սա ընտանիք է…է...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Երևում է իր սենյակի դռների մեջ` առանց պիջակի, ժիլետով): Այդ ի՞նչ աղմուկ է: (Նկատելով Սուրենին): Ա, այդ դո՞ւ ես անառակ զավակ: Ես քեզ կխեղդեմ շան պես: (Հարձակվում է վրեն):
 
ՍԱՂԱԹԵԼ – (Որ դուրս է վազել Անդրեասի ձայնին սեղանատնից, անձեռոցիկը կրծքին փաթաթած): Հանգստացիր, Անդրեաս…Անդրեաս... (Բռնում է նրա թևից, հետ է քաշում):
 
ԱՆԴՐԵԱՍ – Կորիր…Կորիր... ես քեզ ասել եմ, որ աչքիս չերևաս…չերևաս...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Բռնելով Սուրենի թևից) Ամոթ է, խելքի եկ: (Տանում է նրան ձախ կողմի դռներով և իսկույն մենակ վերադառնում):
 
ԱՆԴՐԵԱՍ – Ահա իմ կյանքը, պառկեցի մի քիչ հանգստանալու, չթողին: (Թույլ է տալիս, որ Սաղաթելն իրան տանի իր սենյակը): Անիծվեք դուք…դուք...
 
ՌՈԶԱԼԻԱ – (Մարգարիտին) Օձ, այդ դու ես նրան սովորեցրել:
Տող 1084.
ՕԹԱՐՅԱՆ – (Զսպելով իրեն) Շնորհակալ եմ, մայրիկ, դուք շատ բարի եք դեպի մեզ:
 
ԵՐԱՆՈՒՀԻ – Ես քեզ սիրում եմ հարազատ որդուս պես: Ուրախ եմ, որ մեծացել ես և օրինավոր մարդ դարձել: Լսել եմ, որ քո և իմ մարդու մեջ ինչ-որ վեճ է բացվել: Այդ ինձ շատ է ցավեցնում, որդի, շատ…շատ...
 
ՕԹԱՐՅԱՆ – Մայրիկ, ինչ էլ որ պատահի, իմ սերն ու հարգանքը դեպի ձեզ չի պակասիլ: Դուք բարձր եք բոլոր վեճերից:
Տող 1144.
ՕԹԱՐՅԱՆ – (Թեթև ցնցումով): Ահ, հենց այդ է, որ ինձ սարսափեցնում է:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Ինչո՞ւ…Ինչո՞ւ...
 
ՕԹԱՐՅԱՆ – Մարգարիտ, տուր ինձ խոսք, որ երբ ճշմարտությունը կպարզվի քեզ համար – չես ընկճվիլ նրա դառնությունից:
Տող 1341.
ԱՆԴՐԵԱՍ – Փորձեցի ինձ արդարացնել: Ասացի, ընկերս մեռնելիս տափերը գին չունեին, եկամուտ չէին բերում, ի՞նչ կարող էի տալ որբերին: Ասացի, հետո են թանկացել, իհարկե, իմ բախտից, որովհետև եթե մեռելը բախտ ունենար – չէր մեռնիլ: Բայց ես խոմ իմ ընկերոջ որբերին չեմ մոռացել: Ես օգնել եմ, հիմա էլ ուզում եմ օգնել, միշտ կօգնեմ, ձեռք վերցրու: Ոչ, ասում է, դու պարտավոր ես տալ նրանց բոլորը, ինչ որ հասնում է օրենքով: Լսո՞ւմ ես, Սաղաթել, բոլորը տալ: Կարծում է այդ կարելի բան է, կարծում է, որ դա փող չէ, թեկուզ գողացած փող: Բայց փողը դեռ մի կողմ, իսկ պատի՞վս: Ի՞նչ կմտածեն մարդիկ: (Անցուդարձ է անում):
 
ՍԱՂԱԹԵԼ – Ինչ պիտի մտածեն: Կասեն, որ Էլիզբարովը գող էր և այժմ, դատաստանից վախենալով, գողացածը հետ է տալիս: Արի ու այն ժամանակ երևացիր հասարակության մեջ: Աչքերդ թքով կհանեն: Իսկ ե՞ս…ե՞ս... ես քեզ կհամարեմ հիմարի մեկը…մեկը...
 
ԱՆԴՐԵԱՍ – Մնում էր մի բան, այն էլ փորձեցի: Ասացի, աղջի, սիրում ես այդ երիտասարդին, նա էլ քեզ է սիրում: Էլ դրանից լավ բան: Ես ձեզ պսակեմ: Լավ օժիտ կտամ, տուն ու տեղ կսարքեմ: Տուր ինձ թղթերը:
Տող 1347.
ՍԱՂԱԹԵԼ – Հը՞, դրա՞ն ինչ ասաց:
 
ԱՆԴՐԵԱՍ – Ոչ, հայրիկ, ասում է, ես քեզանից փողի օժիտ չեմ ուզում, այլ պատվի օժիտ: Քանի որ դու ընկերոջդ գերեզնամի առջև մեղավոր ես, ես չեմ կարող նրա որդու հետ բախտավորվել: Նա ամեն րոպե իրավունք կունենա երեսիս ասելու. “Հայրդ«Հայրդ կողոպտել է հորս”հորս»: Այդ նախատինքն ես տանել չեմ կարող իմ ամուսնուց:
 
ՍԱՂԱԹԵԼ – Լեզվին նայիր, լեզվին: Փիլիսոփայի պես է խոսում:
Տող 1389.
ԲԱԳՐԱՏ – (Տատանվելով) Ինձ թվում է, որ խելացի բան չէ մի այսպիսի զենք վերադարձնել մեր հակառակորդին:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Ի՞նչ, ուրեմն, դու պահանջում ես, որ ես…ես...
 
ԲԱԳՐԱՏ – (Սառը) Որ դու այդ թղթերը չտաս Օթարյանին:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Վրդովվելով) Ուրեմն դո՞ւ…դո՞ւ... Ամաչիր կրծքիդ նշանից, Բագրատ:
 
ԲԱԳՐԱՏ – (Գրգռվելով) Էհ, թող այդ դատարկ ֆրազները, ի սեր Աստծո: Ես գիտեմ, որ այդ պարոնը քո գլուխը
Տող 1442.
ԲԱԳՐԱՏ – Մայրիկ, դու շատ ես լարված հայրիկի դեմ:
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Սրտմտությամբ) Սուս, դու ոչինչ չգիտես: Հայրդ իր հոգին ծախել է սադայելին: Երեկ գիշեր երազումս տեսա հանգուցյալին: Կանգնած էր մեր դռների մոտ, վիզը ծուռ, ձեռքը ծոցը դրած, դեղնած, մաշված: Նա ասում էր. “Երանուհի«Երանուհի, դու խոմ գիտես, որ մենք եղբայրներ ենք եղել, միասին ենք աշխատել այդ հարստությունը, ինչո՞ւ ես թողնում, որ նա երեխաներիս զրկի մի կտոր հացից”հացից»: Ախ, շատ եմ ուզեցել չթողնել, բայց ո՞վ է ինձ լսել: Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ:
 
ԲԱԳՐԱՏ – (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում:
Տող 1450.
ՄԱՐԳԱՐԻՏ – (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ: Հանգստացիր: Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի:
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Ձեռքով հուսահատական շարժում է անում): Էհ, որ մեկը…մեկը...
 
ԶԱՐՈՒՀԻ – (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են:
Տող 1478.
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես մայրիկից գաղտնիք չունեմ:
 
ՍՈՒՐԵՆ – Պետք է խոստովանեմ, որ ջենտլմեն տղա է: Ես լավ չէի ճանաչում նրան: Այսօր շատ հավանեցի: Նա ասում է. “Ես«Ես աղքատ եմ, աղքատ էլ կմնամ, միայն թե Մարգարիտը չդադարի ինձ սիրել”սիրել»: Լսո՞ւմ ես. պետք է մեծ սիրտ ունենալ, որպեսզի սիրո համար հրաժարվել ահագին ժառանգությունից: (Զարուհուն, որ վերադարձել է սենյակից և ականջ է դնում): Կորիր, ի՞նչ ես ականջ դնում:
 
ԶԱՐՈՒՀԻ – (Գնում է սեղանատուն):
Տող 1484.
ՄԱՐԳԱՐԻՏ – Իսկ դո՞ւ ինչ ասացիր նրան:
 
ՍՈՒՐԵՆ – Ե՞ս: Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող էր ասել ինձ նման մի գիժ: Ես նրան ասացի. “Արտաշես«Արտաշես, իմ քույրը հպարտ աղջիկ է: Նա քեզանից զոհաբերություն չի ընդունիլ: Դու վեհանձնությամբ նրանից գերազանցել չես կարող”կարող»:
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Շնորհակալ եմ:
Տող 1492.
ՄԱՐԳԱՐԻՏ – Մայրիկ լսո՞ւմ ես ինչ է ասում:
 
ՍՈՒՐԵՆ – Էհ, ինչ ես մայրիկին խոսեցնում իմ մասին: Նա ինձ վրա խաչ է դրել: Ես շառլատան եմ, փչացած: Բայց թող հայտնի լինի ձեզ, որ շուտով կհրաժարվեմ իմ բաժին ժառանգությունից, քան կհամաձայնվեմ, որ մարդիկ երեսիս ասեն. “Դու«Դու կողոպտիչի որդի ես”ես»: Այս մեկն արդեն վճռված է և ստորագրված: (Սիգար է վառում):
 
ԵՐԱՆՈՒՀԻ – Խելքս քեզանից բան չի կտրում: Համ այդ ես ասում, համ էլ ինքդ կողոպտում ես հորդ:
Տող 1504.
ԵՐԱՆՈՒՀԻ – (Ականջները փակելով): Չեմ ուզում լսել, չեմ ուզում:
 
ՍՈՒՐԵՆ – Դե լավ, թող մնա: Լսեցի՞ր: Մարգարիտ, հայրիկը պարտավոր է իր անունն ազատել խայտառակությունից: (Ժամացույցին նայելով): Օ, տասևկեսն է, ես շոգիացա…շոգիացա...
 
ԵՐԱՆՈՒՀԻ –Էլի ո՞ւր ես գնում կեսգիշերին, անառակ…անառակ...
 
ՍՈՒՐԵՆ – Աստղերն ուսումնասիրելու: Առլովան ինձ սպասում է: (Գնում է նախասենյակի դռներով, երգելով):
Տող 1518.
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես էլ չեմ ընթրելու: (Զարուհին գնում է): Մայրիկ գնա, պառկիր, քո ներվերը բոլորովին քայքայվել են: Ես էլ ամբողջ գիշեր չեմ քնել, գլուխս պտտվում է անքնությունից: (Համբուրվում է մոր հետ և անցնում իր սենյակ):
 
ԵՐԱՆՈՒՀԻ – (Նայելով նրա ետևից թախծալի): Երանի դու ինձանից բախտավոր լինես: Ահ…Ահ... (Անցնում է սեղանատուն):
 
<center>ՏԵՍԻԼ 6</center>
Տող 1568.
ՍԱՂԱԹԵԼ – (Գալով բեմի առաջ) Էհ, շատ բաներ ես արել, արա այդ մեկն էլ:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Կիսաձայն) Արել: Ես մենակ չեմ արել, դու էլ միշտ հետս ես եղել: Էհ, էլի հորդ կերպարանքն եկավ, կանգնեց աչքիս առաջ: Նա ասում էր. “Չարը«Չարը չարության ճանապարհում կկորչի”կկորչի»:
 
ՍԱՂԱԹԵԼ – Էհ, դու էլ ժամանակ գտար հորս հիշելու:
Տող 1582.
ԱՆԴՐԵԱՍ – Չկարծես, թե միայն փողի համար եմ անում Սաղաթել: Ոչ, այլ այդ լակոտին խրատելու համար: (Վեր է կենում):
 
ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե: Այստեղ պատվի խնդիր կա, փողն ինչ…ինչ...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով): Գոռոզ, ամբարտավան: Ուզում է ինձ խեղդել, ինձ, որ կարող եմ հարյուրին խեղդել այս ճանկերովս: Աա, եթե ձեռքս ընկնեին այդ թղթերը, ցույց կտամ քեզ, թե ով եմ ես…ես... Սուս, այդ ի՞նչ ձայն է:
 
ՍԱՂԱԹԵԼ – Ես ոչինչ չեմ լսում:
Տող 1602.
ԱՂԱԹԵԼ – Դե, գնանք, հեռանանք այստեղից:
 
ԱՆԴՐԵԱՍ – Թող դեռ տեսնեմ, նրանք են թե չէ: (Ծրարը զննում է): Իսկ և իսկ: Ինչպես լավ հաջողվեց: Նա քնած էր երեխայի պես, գիրքը կրծքի վրա բռնած: Բանալիները բարձի տակ էին: Վերցրի ու…ու... ձայն չե՞ս լսում: (Ծրարը շտապով դնում է գրպանը):
 
ՍԱՂԱԹԵԼ – (Անհանգիստ): Լսում եմ: Հեռանանք:
Տող 1632.
ԲԱԳՐԱՏ, ՍԱՂԱԹԵԼ ԵՎ ԿԱՐԻՆՅԱՆ
 
ԲԱԳՐԱՏ – Խողովակների համար պարտ եմ մոտ ութ հազար ռուբլի: Մեքենաների համար վճարված է քսան և յոթ հազար երկու հարյուր: Ընդհանուր գումարն է ծախսերի` երեք հարյուր տասներկու հազար…հազար... (Մեկուսի):
 
Եվ այս բոլորը կարող է ձեռքիցս դուրս գալ: Ահ: (Վեր է կենում) Թաքցրու այս հաշիվը առայժմ հայրիկից; Հին վաճառականները սարսափում են համարձակ ձեռնարկություններից: Նրանց համար այսօրվա կոպեկը վաղվա ռուբլուց թանկ է:
Տող 1641.
ԲԱԳՐԱՏ – Խանութպանի սկզբունք: (Կարինյանին) Դուք ազատ եք, կարող եք գնալ:
 
ԿԱՐԻՆՅԱՆ – (Սեղանի վրայից վերցրել է հաշվետետրը) Ես ուզում էի ձեզ հիշեցնել…հիշեցնել...
 
ԲԱԳՐԱՏ – Ձեր ռոճիկի մասի՞ն: Գիտեմ: Լավ, լավ կմտածեմ:
Տող 1699.
ՍԱՂԱԹԵԼ – (Ցնցվում է և վիրավորված ձևանում) Ի՞նչ, գողացե՞լ: Հարբա՞ծ ես, ի՞նչ է:
 
ԲԱԳՐԱՏ – (Սառը լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում: Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես…ես... ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես:
 
ՍԱՂԱԹԵԼ – Տեր Աստված, Տեր Աստված, այս տղան գժվել է:
Տող 1758.
ՍԱՂԱԹԵԼ – Մարդասպանն էլ վերջ ի վերջո մարսում է իր հանցանքը: Դժվարն այսօր է, էգուց, հետո կմոռանաս, կգնա:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այդ աղջկա կերպարանքը կեսգիշերին, սարսափած դեմքը, ձայնը…ձայնը... Ես մինչև գերեզման չեմ մոռանալ:
 
ՍԱՂԱԹԵԼ – Երեխա ես, ուրիշ ոչինչ: Դու այն ասա - ուրիշները չիմանան, թե չէ` Մարգարիտն ինչ: Նա աղջիկ է, կների քեզ:
Տող 1766.
ՍԱՂԱԹԵԼ – (Նայում է) Ոչ ոք չկա: (Դռները ծածկում է, հետո տերողորմյան վերցնում):
 
ԱՆԴՐԵԱՍ – Ամեն կողմից ձայն եմ լսում, ամեն տեղ մարդիկ եմ տեսնում: Ի՞նչ կմտածի հիմա իր հոր մասին: Նա երևի, ամոթից տանջվում է: “Հայրիկ”«Հայրիկ», որ գոռաց սարսափից ոտներս թուլացան, քիչ էր մնում դռների մոտ ընկնեի: Սաղաթել ինձ թվում է, որ նա իմ հոգեհան հրեշտակն է, հետևում է ինձ շուքի պես և վերջը պիտի բռնի օձիքս և ասի. “Հաշիվ«Հաշիվ տուր, ես քո դատավորն եմ”եմ»: Ի՞նչ պիտի ասեմ: Սաղաթել, ես ու դու շատ բաներ ենք արել, բայց այս մեկը չենք մարսիլ, կմնա մեր կոկորդում, կտեսնես…կտեսնես...
 
ՍԱՂԱԹԵԼ – Իհարկե, եթե քեզ այդպես կպահես, ինքդ քեզ փորձանքի մեջ կգցես: Պետք է սառը լինել: Մտածիր, թե ինչ ահագին հարստություն ես ազատել, այն ժամանակ արածդ քեզ ոչինչ կերևա: (Լռություն) Հա, քանի միտդ է խոստումդ կատարիր: Մի փոքրիկ թուղթ տուր, որ հինգ հարյուր սաժեն հող քաղաքի այսինչ տեղում բաշխում ես ինձ:
Տող 1801.
ԱՆԴՐԵԱՍ – (Ատամները կրճտելով) Ա, գազան: (Ստորագրում է):
 
ՍԱՂԱԹԵԼ – (Թուղթը վերցնում է, կանխապես ստորագրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը դնում): Շնորհակալ եմ: Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել: Դե լավ, քիչ մտածիր: Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը: Իսկապես, ի՞նչ ես արել: Մի քաղցած գայլի ատամները հանել ես – պրծավ գնաց: Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե Էլիզբարովը նրա հորը կողոպտել է: Փաստեր կպահանջենք:
 
ԱՆԴՐԵԱՍ – Այո, փաստեր կպահանջենք: Թող այժմ գնա դատարան: Այժմ ես էլ եմ նրա դատավորը: “Պարոն«Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բեր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր”ստացիր»: Նա ապացույցներ չունի, հա, հա, հա, չունի, կորել են, անհետացել: Եվ ես կթքեմ նրա երեսին, վրեժս կառնեմ: Օ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել: (Բաց է անում բանալիով գրասեղանի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին: (Հանում է ծրարը և նայում): Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում:
 
ՍԱՂԱԹԵԼ – Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում:
Տող 1811.
ՍԱՂԱԹԵԼ – Նա երբեք քեզ չի մատնիլ:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Ցնցվելով, բանալին շտապով գրպանն է դնում) Ահ, ոտքի ձայն լսեցի: Տես ո՞վ է գալիս: Պետք է սառնարյուն լինել…լինել...
 
ՍԱՂԱԹԵԼ – (Մոտեցել է նախասենյակի դռներին, բաց է արել ու նայել): Նա է: (Դեպի նախասենյակ) Համեցեք…Համեցեք... (Հետ է քաշվում, գլուխ տալով Օթարյանին):
 
<center>ՏԵՍԻԼ 5</center>
Տող 1831.
ԱՆԴՐԵԱՍ – Է, մնաս բարով պարոն սիրահար: Մեզ ներիր, գործ ունենք: Եթե ուզում ես, կարող ես նստել, հանգստանալ: Բագրատը տանն է, կարելի է նա քեզ ընդունի: (Անցնում է բեմի խորքը դուրս գնալու համար):
 
ՕԹԱՐՅԱՆ – (Զարմացած, մի քանի վայրկյան լուռ դիտել է նրան): Զարմանալի է, բոլորովին անհասկանալի…անհասկանալի...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Սառը նայելով իր ժամացույցին) Ի՞նչն է զարմանալի, պարոն փիլիսոփա:
Տող 1845.
ԱՆԴՐԵԱՍ – Ես գյադա - գյուդաների հետ կատակ չեմ անում:
 
ՍԱՂԱԹԵԼ – Անդրեաս, Անդրեաս…Անդրեաս...
 
ԱՆԴՐԵԱՍ – (Վրդովված) Թող ինձ, բավական է ինչքան երես տվեցի լակոտի մեկին:
 
ՕԹԱՐՅԱՆ – (Կատաղի) Պարոն…Պարոն...
 
ԱՆԴՐԵԱՍ – Գոռա որքան ուզում ես: Ձայնդ յոթերորդ երկինք կբարձրանա, բայց Աստծուն չի հասնիլ: Շարունակիր էլի, ինչո՞ւ ես լռել: “Դուք«Դուք ինձ օգնելով, ինձ վիրավորել եք: Ես ինքնասեր մարդ եմ, տանջվել եմ: Դուք իմ փողերով եք ինձ որդեգրել: Ձեր հարստության կեսն իմն է: Տվեք”Տվեք»: Անպատկառ: Ահա վեց ամիս է ես զրկվել եմ իմ հանգստությունից, քնից, ախաորժակից: Քո տարածած սուտ լուրերը տանջում էին ինձ գիշեր-ցերեկ: Քո պատճառով մարդիկ ինձ սկսել էին համարել գող և քիչ էր մնում երեսիս թքեին: Քառասուն տարվա մեջ աշխատած անունս ու պատիվս ոտնատակ էին լինում: Այժմ…Այժմ... այժմ բավական է: Դու սպառնում ես ինձ դատի կանչել: Համեցեք, ճանապարհը բաց է, կարող ես գնալ: Իսկ իմ տան դռները փակ են քո առջև ու հավիտյան չեն բացվիլ:
 
ՍԱՂԱԹԵԼ – (Մեկուսի) Այս մարդն ինքն իր գործը փչացնելու է:
Տող 1861.
ՕԹԱՐՅԱՆ – Սուտ եք ասում, պարոն: Դուք ինքներդ այս րոպեիս խոստովանեցիք, որ ես ձեզ զրկել եմ քնից ու հանգստությունից: Կնշանակե, դուք համոզված էիք, որ ձեր հանգստությունն ինձանից է կախված: Զգում էիք, որ բավական է ես ցանկանամ, և դուք կսողաք իմ ոտների տակ:
 
ԱՆԴՐԵԱՍ – Լիրբ…Լիրբ... (Հարձակվում է վրեն):
 
ՍԱՂԱԹԵԼ – (Մեջ ընկնելով) Անդրեաս, Անդրեաս (Լռություն):
Տող 1921.
ՄԱՐԳԱՐԻՏ – Ես ուզում էի անունդ խայտառակությունից ազատել:
 
ԱՆԴՐԵԱՍ – (Դառն հեգնական ծիծաղով) Ազատե՞լ: Ոչ, ընդհակառակը, դու ուզում էիր ինձ զոհել քո…քո... սիրականին: (Վերջին բառը արտասանում է վիրավորական շեշտով):
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ մի ասա այդ բանը, մի ասա:
Տող 1947.
ԱՆԴՐԵԱՍ – (Եղանակը փոխելով) Ի՞նչ թղթեր ես ուզում, ա՞, ի՞նչ թղթեր: Ես ոչ մի թուղթ չեմ տեսել, չեմ ունեցել և չունեմ, գնա բանիդ:
 
ՄԱՐԳԱՐԻՏ– (Ձեռները ջարդելով): Աստված իմ…իմ...
 
ԱՆԴՐԵԱՍ – Այո, դու երազ ես տեսել, ուրիշ ոչինչ…ոչինչ...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Կյանքս կտայի, եթե երազ լիներ: Երբ լսեցի բանալիների ձայնը, արթնացա և լուսամուտի թույլ լույսով տեսա քո ահեղ կերպարանքը, չհավատացի աչքերիս: Մի քանի րոպե, սարսափից քարացած, դիտում էի արարքդ: Ախ, այն ինչ վայրկյան էր, երբ դու հեռացար վախկոտ քայլերով, և ես հետևեցի քեզ: Այնտեղ, դահլիճում, քո սարսափած դեմքի վրա կարդացի իմ դատավճիռը: Դա ինձ համար կայծակի հարված էր:
Տող 1955.
(Երեսը դարձնելով, աշխատում է արտասուքը զսպել):
 
ԱՆԴՐԵԱՍ – Երազ չէ, բաս ինչ է: Երեկ ամբողջ գիշերը ես տանը չեմ եղել: Քեռիդ վկա է…է...
 
ՄԱՐԳԱՐԻՏ – Հայրիկ, եթե ինձ չես խնայում, խնայիր քեզ: Սիրտս վկայում է, որ այդ թղթերը պետք է քո գլխին մի փորձանք բերեն:
Տող 1985.
ԱՆԴՐԵԱՍ – (Վճռական շարժում է անում և վեր կենում) Հոգիս բերանս բերեցիր: (Մոտենում է գրասեղանին, արագ բաց է անում արկղը և ծրարը հանում):
 
ՄԱՐԳԱՐԻՏ – (Ուրախացած ոտքի կանգնելով) Ահ, ես գիտեի, որ դու բարի ես, որ քո չարությունը կեղծ է: Շնորհակալ եմ, հայրիկ, դրանով դու ազատում ես ոչ միայն պատիվս, այլև կյանքս…կյանքս...
 
ԱՆԴՐԵԱՍ – Հըմ, ձեռք վերցրու: Ես մի հարվածով վերջ կտամ ամեն բանի: Ինչ արած, դու համառ ես: (Թղթերը պատռում և ձգում է վառարան) Ահա նրանց տեղը: