«Անդարձություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Անդարձություն |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծություն|ԱՆԴԱՐ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:08, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Անդարձություն

Վահան Տերյան


ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ


Շրջում եմ դարձյալ պուրակում այն հին
Աշնան թախծալի երգով օրորված,
Հողմը փռում է տերևներ դեղին,
Որպես հուշերըս — երա՜զ ու մեռա՜ծ։

Մենակ եմ հիմա, և դու, ո՞վ գիտե,
Ո՞ր կողմերում ես — ժպիտով անուշ —
Նետում ծիծաղիդ կարկաչն արծաթե,
Վառում հայացքիդ դյութանքը քնքուշ…

Եվ գիտեմ, պիտի նորից հայտնվես,
Հիշես խոսքերը վաղուց մոռացված,—
Հըրաշքին պիտի հավատամ և ես
Ու կրծքիդ դնեմ գլուխըս հոգնած…

Բայց երբե՛ք, երբե՛ք էլ չի վառվելու
Ցնորքըս մեռած,— պատկերըդ հեռու…