«Դանդաղ սահում են օրերը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Դանդաղ սահում են օրերը |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծությո...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:12, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Դանդաղ սահում են օրերը

Վահան Տերյան


ԴԱՆԴԱՂ ՍԱՀՈՒՄ ԵՆ ՕՐԵՐԸ


Դանդաղ սահում են օրերը դժկամ,—
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ.
Լույսերըս ոսկի ընկան ու հանգան —
Ցաված է սիրտըս,— փայփայեցե՛ք ինձ…

Լռել է հեռվում երգը ցնծության,—
Եվ գուցե չըկար իմ ծնված ժամից,
Գուցե ես ինքս եմ հնարել նրան,
Որ սուտ հուշերով մխիթարեմ ինձ…

Տխուր ամպերը կամար են կապել. —
Անձրև՜ ու քամի՜,— տրտո՜ւնջ ու թախի՜ծ,
Դուք կարող եք գեթ սուտ սիրով խաբել,—
Հիվանդ է սիրտըս.— փայփայեցե՛ք ինձ…