«Մարել ես արդեն, մեռել ես հավետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Մարել ես արդեն, մեռել ես հավետ |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:30, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Մարել ես արդեն, մեռել ես հավետ

Վահան Տերյան


ՄԱՐԵԼ ԵՍ ԱՐԴԵՆ, ՄԵՌԵԼ ԵՍ ՀԱՎԵՏ...


Մարել ես արդեն, մեռել ես հավետ,
Հեռավոր կյանքի երազների բոց,—
Խավարն է գրկել հոգիս ալեկոծ,
Եվ դեպի լույսը չըկա արահետ…

Անդարձ օրերի ցնորական երգ,
Դու վաղ ես լռել իմ ցաված հոգում.—
Ես ինձ եմ թաղում և չեմ հեկեկում. —
Տանջանքի գիշե՜ր — և չըկա եզերք։

Իջել են մթին խոհերը վրաս,
Սառն է հիմա իմ գիշերը անափ,—
Էլ չկա ոչ մի լուսեղեն տագնապ,
Եվ ոչ մի երազ, և ոչ մի երազ…