«Reignation»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Reignation |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծություն|RESIGNATION|<poem> Այսօ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:33, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Reignation

Վահան Տերյան


RESIGNATION


Այսօր գթանք իրարու,—
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք։

Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք,—
Բանանք սրտներըս մեռնող,—
Որբ լինենք ու չամաչենք։

Սիրենք իրար ու ներենք,—
Չընախատենք մեկմեկու,
Էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու։

Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չըտանջենք,
Լինենք անչար ու հլու,—
Հեկեկանք ու չամաչենք…