«Մեղմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Մեղմություն |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծություն|ՄԵՂՄՈՒԹ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:44, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Մեղմություն

Վահան Տերյան


ՄԵՂՄՈՒԹՅՈՒՆ


Այսօր եղիր քրոջ պես —
Անչար, մաքուր և գթոտ,—
Գրկենք իրար ու նստենք,
Նստենք մինչև առավոտ…

Այսօր եղիր որպես մայր —
Բարի, քնքուշ, նրբազգաց,—
Նստիր խաղաղ մահճիս մոտ,
Մութ գիշերին հետըս լաց…

Ամոքիր դու իմ ցաված
Սիրտըս սիրով քո անբիծ,—
Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ
Հեքիաթները պատմիր ինձ…