«Աշնան առավոտի երգը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Աշնան առավոտի երգը |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծություն|Ա...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:45, 15 հունվարի 2015-ի դրությամբ

Աշնան առավոտի երգը

Վահան Տերյան


ԱՇՆԱՆ ԱՌԱՎՈՏԻ ԵՐԳԸ


Այնպես անլույս է այսօր
Առավոտըս լուսացել,—
Սիրտըս հիվանդ ու անզոր
Անլուսությամբ է լցրել…

Մութ է հոգիս հոգնաբեկ,
Թախիծով լի և անհույս.—
Հըրաշքով դու այսօր եկ,
Ժպտա, որպես արշալույս։

Հողմ ու անձրև շարունակ
Իմ լուսամուտն են ծեծում,—
Մի՛ թողնիր ինձ միայնակ
Անսահման այս կսկիծում…