«Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/49»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
<center>Ա.</center>
<center>Ա.</center>


Այր ու կի՞ն, թե քույր և եղբայր, չեմ գիտեր Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կը թողու, միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքուշ բան մը։
Այր ու կի՞ն, թե քույր և եղբայր, չեմ գիտեր Երկուքն ալ մեղրամոմի գունատությունը ունին, որուն վրա շեկ ու գռուզ մազերնին ոսկիի ցոլքեր կը թողու, միևնույն դիմագիծը, երեսի միևնույն ձվաձևը, երկուքին վրա ալ նուրբ ու քնքուշ բան մը:


Շոգենավին մեջ, ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկած աչքերեն՝ նայվածքը աննպատակ կը թափառի պատուհանեն դուրս, ծովուն վրա։ Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կը պատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը, որ իր բոլոր ուշադրությունը գրաված կը թվի։
Շոգենավին մեջ, ուր իմ մոտիկս նստած են, երիտասարդը վեր դարձուցած է փալթոին մուշտակավոր օձիքը ու հորը ինկած աչքերեն՝ նայվածքը աննպատակ կը թափառի պատուհանեն դուրս, ծովուն վրա: Չի խոսիր ու գլխու շարժումներով միայն կը պատասխանե իր ընկերուհիին, առանց դիտելե դադրելու ծովը, որ իր բոլոր ուշադրությունը գրաված կը թվի:


Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես։ Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը, որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու պավորությունը կը թողուն։
Անիկա, ընդհակառակը, առողջության խրոխտ արտահայտություն մը ունի. մեղրագույն բուրդե շրջազգեստ մը հագած է, իր բնական գույնին հետ՝ միօրինակություն մը կազմելու համար կարծես: Նիհար ու բարձրահասակ կին մըն է, բարակ մեջքով ու տարօրինակ կերպով ուռուցիկ լանջքով մը, որուն դուրս ցցված երկու սուր անկյունները՝ իրենց հիմերուն վրա թավալած զույգ մը վրաններու պավորությունը կը թողուն:


Անբարտավան նստվածք մը ունի, որ կը վայլե իրեն, ոտքը ոտքին վրա, էրիկ մարդու մը պես. պահ մը կը հոգնի և ոտքին դիրքը կը փոխե, ու մետաքսի շրշյուն մը կու գա պատմուճանին¹ <ref>պատմուճան — երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու)</ref> տակեն, ներդաշնակ ու փայփայող նվագի մը պես, բեհեզե <ref>բեհեզ — վուշից գործած նուրբ կտոր, փխբ. շատ նուրբ</ref> հանդերձեղեններու ձայնը։
Անբարտավան նստվածք մը ունի, որ կը վայլե իրեն, ոտքը ոտքին վրա, էրիկ մարդու մը պես. պահ մը կը հոգնի և ոտքին դիրքը կը փոխե, ու մետաքսի շրշյուն մը կու գա պատմուճանին <ref>պատմուճան — երկար ու լայն թիկնոցանման վերնազգեստ (տղամարդու)</ref> տակեն, ներդաշնակ ու փայփայող նվագի մը պես, բեհեզե <ref>բեհեզ — վուշից գործած նուրբ կտոր, փխբ. շատ նուրբ</ref> հանդերձեղեններու ձայնը: