«Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Վերնագիր |title=Աշուն |section = |previous = |next = |notes = |author =Վահան Տերյան}} {{բանաստեղծություն|ԱՊՐԵԼՈՒՑ ՔԱՂՑ...»:
(Տարբերություն չկա)

19:19, 6 Հուլիսի 2015-ի տարբերակ

Աշուն

Վահան Տերյան


ԱՊՐԵԼՈՒՑ ՔԱՂՑՐ Է ՄԵՌՆԵԼ ՔԵԶ ՀԱՄԱՐ


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ...