«Ժամին բակը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 25.
Ծովեզերքին մոտ՝ այն կողմեն ուրեկ կը նայեր քահանան՝ այս ադամանդները մեկ մեկ կը զանազանվեին, այնքա՜ն մեծ էին. երթալով հետզհետե կը պզտիկնային՝ բայց ավելի մերձենալով իրարու: Եվ ավելի հեռուն՝ փոսրտուք մըն էր այլևս, լուսաճաճանչ փոշիներու տարածություն մը որ միապաղաղ մակարդակ մը կը ձևացներ, դյութական փողփողումի մեջ անշարժացած:
 
Ծովին մեջտեղը այս հյուլեները կ՚երերտկային շարունակ, ձևերնին, դիրքերնին, լուսերնին կը փոխեին, իրարու առջև կը վազեին, իրարմե խույս կուտային անհնարին ու խոլական ոստումներով, արշավներով, համեցումներով, այս կապույտ անջրպետին վրա ակնախտիղ<ref>ակնախտիղ ― աչքը խտտացնող, շլացնոող</ref> պար մը շինելով:
 
Ցամաքին վրա առավոտը ոչ նվազ հիացուցիչ էր. լեռները իրենց դալարիքը ու նոր հերկված հողերուն կարմիր ուռեցքները քովե քով կարգով կը տարածեին: Անդին՝ ածուներու անդաստաններն էին զուգահեռական գիծերու անհատնում շարքերով, ու ավելի հեռուն, հորիզոնին վրա, ծառերու հոծ խումբ մը, կանանչներու ամեն վառ երանգները մեկտեղ բերած, այն կանանչեն, որ դեղինին կը մոտենա, մինչև այն, որ սևին հետ կը շփոթվի: Այս կանանչության վրա մերթ պզտիկ սարսուռ մը կը վազեր, ու իսկույն կանանչ ու համր կոհակներու ծփացում մը կը տեսնվեր:
Տող 160.
 
''1908''
==Տողատակեր==
{{references}}
 
[[Կատեգորիա:Գրիգոր Զոհրապ]]