«Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/565»–ի խմբագրումների տարբերություն

(Տարբերություն չկա)

10:25, 9 փետրվարի 2016-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

Գրըմ են դիմումը, տղեն ուրախ֊ուրախ վեր ա կենըմ, գնըմ իրա սիրած ախչկա մոտը։ Տղեն ասըմ ա.— Ջանի՛կըս, մորս խելքի եմ բերել, դիմում եմ դրել, բերել, որ ունթունեք կոմխոզ։ Ախչիկը դիմումն առնըմ ա, կարթրմ, շատ ուրախանըմ։ Ետով աղի հետ դիմումը տանըմ են տալի կոմխոզի նախա– գին. ժողով ա ըլրմ, էտ տղին ունթունըմ են կոմխոզի մեչը։ Տղեն շատ ուրախանըմ ա, գնըմ մոր կուշտը, ասըմ ա,— Մե՛ր, աշկդ լուս ըլի, մեզի կոմխոզ ունթունեցին։ Ուզեցավ էլի մորը ուրախացնի.

Բաշընա դոնդուգում է՜յ նանա, Նանա՛, ման կոմխոզա դիդան օլտում, Բիր ջիվան ախչի դուշտի սինամա, Նանա՛, ման կոմխոզա դիդան օլտում1։

Խոսքերը վերջացնելուց ետով, տղեն վեր ա կենըմ, գնըմ ախ- ջըկա հոր բազը, ըտե ըսկսըմ ա իրան հմար ման գալը, իրան հմար պտուղներ քաղելը, ուտելը, մտածելը։ Շատ որ մտածըմ ա, քունը տանըմ ա ու ծառի տակը, ախպրի կշտին քնըմ ա։ Ախչիկը վեր ա կենըմ, գնըմ բազը։ Ման ա գալրմ, ման, տե- նըմ ա, որ հրե՛ն, ծառի տակին քնած ա իրա սիրած տղեն։ Գոռըմ ա,— Ջա՛նիկըս, զարթնի՛ քնիցդ։ Տղեն չի զարթնըմ։ Քախանի չաքուճը ախչկա ձեռին ա ըլրմ։ Մի հատ «ա՜խ» ա քաշըմ ու չաքուճը սաղի տեղ դնրմ ա մառմառ ծծերի վրա, ըսկսըմ ա երգել, որ տղեն զարթնի։

Սայդան ենդը ուրադըմա2 Զարթի՛ր քնիցդ, ա՜յ ջանիկըս,


1Գլխիդ պտուտ գամ (քեզ մատաղ լինեմ), այ նանի, Նանի, ես գնացի կոմխոզ (կոմխոզ գնացող եղա). Մի ջիվան աղջիկ սրտովս եղավ, Նանի՛, ես կոմխոզ ընգունվեցի։ 2Սրտիս ուրախություն եկավ, 595