Պոետին Այվազովսկու նկարի առջև

Հովհաննես Թումանյան

Հայ ուխտավորին


ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԻ ԱՌՋԵՎ


Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ,
Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր,
Լեռնանում էին, գոռալով ահեղ,
Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ

Անեզր ու անվերջ
Տարածության մեջ։

«Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին
Կախարդ ծերունին հուզված տարերքին.
Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին,

Մութ ալիքները, փոթորկի ժամին,
Կըտավի վըրա
Կանգնած են ահա։


1893