Եթե դու տեսնես բոկոտն մեկին․․․

Եթե դու տեսնես բոկոտն մեկին․․․

Կոզմա Պրուտկով

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի


* * *


Եթե դու տեսնես բոկոտն մեկին
Ճակատը մռայլ նման Կազբեկին,
Ցիրցան մազերով, որ խելակորույս
Անվերջ սարսուռով ջղաձգական
Մռնչար անհույս,—
Գիտցիր ես եմ այն։

Եթե դու տեսնես դժբախտի մեկին,
Որին նզովե ամբոխի որդին,
Որի ճակատից— կրքից կուրացած—
Պոկել դափնիները նորա վաստակած
Նա ջանար միայն,—
Գիտցիր ես եմ այն։

․․․Նա՛, որ ոչոքին ծունկ չէ խոնարհում
Եվ ոչ իր ճկուն մեջքը գալարում․․․
Բայց բավական է․․․
Ժպիտն է սահում իմ շրթունքներից—
Մինչ սրտիս խորքում
Օձն է թունալից․․․