Ինձ ձեռ եմ առնում մեկ-մեկ, հեգնում եմ,
Թե չեմ հասկացվում թեկուզ մի բառով։
Լույսի մի շողիկ եւ... ցերեկվում եմ,
Խավարին ասում՝ դեհ, գնաս բարով։
Ինձ ձեռ եմ առնում մեկ-մեկ, հեգնում եմ,
Թե կեղծ եմ լինում մի վայրկյան անգամ։
Խղճիս հետեւից խոնարհ գնում եմ,
Հեռվում սպասում եմ ես ինձ, բարեկամ։