Կայարանի ժխորին մեջ
Ես, զսպված փոթորիկ,
Լուռ կսպասեմ դեմքի մը, որ
Իմ շրթներուս
Ծարավին դեմ
Պիտի բացվի,
Հավերժահոս աղբյուր մ’ինչպես
Կուրծքին վրա
Հազարամյա
Արևախանձ դաշաերու…
Օ, սպասում անպատմելի…
Հիմա դեմքիս ակոսները կը լեցվին
Տխրության հետ,
Բերկրանքով մը անմեկին…
Վայրաշարժի սույլ մը վերջին…
Կարծես դարեր,
Դարեր ամբողջ
Սա րոպեին կը սպասեի,
Կառաշարի պատուհանեն
Ձեռք մը փոքրիկ, սիրտի հանգույն,
Արյունի տեղ սիրով հորդուն,
Ափերուս մեջ կը տրոփե…