Վա՜յ քու օրին, ա՛յ ախպեր,
Քու սև՜ օրին, հայ ախպեր։
Կյանքիդ դարդը չի չափվի —
Ծո՛վ է խորին, ջան ախպեր։
Ախպեր, անբուն թըռչուն ես,
Վաթան չունես, տուն չունես.
Գըլխիդ բարձը՝ չոր քար է,
Քնի կարոտ՝ քուն չունես...
Ախպե՛ր, չորցած մի ծառ ես,
Բաղչա-բաղին օտար ես,
Հարգ ու պատվից ընկել ես,
Խալխին դըռան նոքար ես...
Վա՜յ քու օրին, ա՛յ ախպեր,
Քու սև՛ օրին, հայ ախպեր,
Կյանքիդ դարդը չի՛ չափվի —
Ծո՜վ Է խորին, ջա՛ն ախպեր։