Սև ճանապարհ

Հովհաննես Թումանյան

[էջ]


– Սրբազանը ի՞նչ անի։

– Մաշ ո՞վ պիտի անի․․․ Էլ ո՞ւմ համա է էստի նստած․․․ մաշ գնանք թուրքանանք, էլի․․․ կռոներուն ներս կթողնեք, քաղքի վուրթկերանց[1] համա կի– ի՜նչ անի․․․

Նա սկսեց աղմկել, ձեռքը ձգելով դեպի ատյանից դուրս եկող գյուղացիները և ներս մտավ։

ՍԵՎ ՃԱՆԱՊԱՐՀ

Խնուսի գարնան․ կանաչազարդ դաշտի միջով ձգվում էր մի սև ճանապարհ։ Սև ժապավենի նման նա[2] կանաչ արտերի միջով ոլորվում էր սարերի տակով և անհայտանում։ Ծայրը կորցնում լեռների ետև․․․

Այդ ճանապարհով երեք հոգի էին գնում։ Նրանք սպասում էին գարնան, որ գնա<ն> առաջ ու <․․․>։

[3]Մի իրիկուն– կինս խոսաց, ասավ– լացեց– ասավ– լացեց, գրկածն էլ աչքեր պլշած տխուր, տխուր, մերկ, ոտներ կրակին[4]– մեկ ինձ կնայեր, մեկ մոր աչքերուն։

Կըսեմ– կին– մի լար, կերթամ էս ինչ կենենք, էն ինչ, կբերեմ, համբերի, մեր գյուղի համար և <2 անընթ․> կբերեմ, երեխես խնդաց։

Սիրտ տվի, ինձ պախեցի։ Գիշերը թաքուն լացի, լացի։ Քամին վզզում էր, սև, սև գարնան ամպերը պտտվում էին Տարոնի լեռների շուրջը։

Խիզան կըսեն– մորթեր են, փախեր և քու <․․․>։

– Կըսեն քի–օխտը խաչապաշտի թագավոր ոտքի ելեր են, ղոշուն հավաքեր եկեր կայներ են Ստամբուլի պատի տակ– սուլթանին ապսպրեր են քի դու ինչ ես համարձակ<վում> Լուասվորչի լուս-հավատ ոտնատակ էրիր, էն ո՞ր

[էջ]


ժողովուրդ սրի կանցնես։ Յա ազատություն արա էնոնց, թե չէ տերությունդ հողին կքսենք։

– Կըսեն քի <․․․>։

Մեկը երգում է մի տխուր երգ– քամին դառը փչում էր։

– Ես Ղանլի-դարա <․․․>։

– Էստեղ քուրդ Մստոն մորթեց։

– Էստեղ քիրվանը թալանեց։

– Էստեղ <․․․>։

Այսպես խոսալով նրանք երեսները խաչակնքեցին, մտան Ղանլի-դարա, որ կնշանակի արյան ձոր։ Մտան արյան ձոր, էլ դուրս չեկան այն ձորից, էլ ոչ մի ճանապարհում նրանց չպատահեց բանաստեղծը, ոչ մի[5] աշխարհքում նրանց[6]չպատահեց բանաստեղծը, ոչ մի աշխարհում նրանց[7] չտեսան իրենց հայրենակիցները, ոչ մի տեղից նրանցից լուր չեկավ իրանց տուն։

[8]Միայն ձորը մտնելու մյուս[9] առավոտը երեք արծիվ[10] պտտվում էին, պտտվում էին օդում, պտտվում էին այն գիշակեր թռչունները[11] և չէին հեռանում Ղանլի-դարայից[12]։

<ՄՐԱՓ ՊԱՊԻՆ>

Մրափ պապին մի խաղաղ ծերունի է[13]։ Մրափ պապին անլսելի, խաղաղ մտնում է ամեն տուն և այնպես խաղաղեցնում, որ միայն շունչներն է լսում։ Իրիկունը քնում էր նա[14] հեռու քաղաքներում, որի անունը ինքն էլ չէր հիշում[15], թեև լսել էր մի քանի անգամ, մի մութ սենեկում, հատակի վրա[16] թափած էր շատ ժողովուրդ։ Նրանք[17] գաղթականներ էին[18]։ Զրույց էին անում, ոմանք պառկած, ոմանք նստած, իսկ շատերն[19] քնել էին։ Ա-ն էլ իրան հոր կողքը մտած՝ ուզում էր քնել, և հանկարծ եկավ Մրափ պապին։

  1. 5․[վուրթ[իքը կի]կերանք]
  2. [ձգվում տարածվում էր]
  3. [Պատմում է մեկը]
  4. [մեկնած]
  5. [ոք]
  6. [պատահող չեղավ]
  7. [տեսնող չեղավ]
  8. [Բայց այն օրը, որ նրանք մտան արյան ձորը, մյուս օրն]
  9. [օրը]
  10. [Ղանլի դարայի վրա]
  11. [թռան հեռացան]
  12. [վրայից այն գիշակեր թռչունները]
  13. [էր]
  14. [Թիֆ<լիսում>]
  15. [չգիտեր]
  16. [իրան]
  17. [բոլորն էլ]
  18. [Մի քանիսը]
  19. [էլ]