Վա՜յ էն սըրտին, որ սեր չունի... Խըղճո՛ւկ իմ սիրտ, անսե՜ր ես. Սեր սիրածըդ կորա՜վ անդարձ —- Անսիրակա՜ն, անտե՜ր ես... Վա՜յ էն կյանքին, որ տեր չունի... Անտե՛ր իմ կյանք, չո՜ր ծառ ես. էսօր՝ անբույս, էսօր անհո՜ւյս, Վաղն էլ՝ անլո՜ւյս կմարես...