Վասն կառաց աստուածութեանն ներբող

Վասն կառաց աստուածութեանն ներբող

Վասն կառաց աստուածութեանն ներբող


Ա. ԱՌ ԿԱՌՔՆ

Առ կառքդ աստուածութեանդ
Եւ ի լծակիցքըդ քառադիմեանըդ.
Ի կենդանախարուկեալքըդ միշտ
Եւ ի վակասքըդ արարածոց,
Ի մշտահոլով և յանկէզ անիւքդ յարաբարդքըդ,
Եւ ի կալքըդ բնաւից
Երախայրեաց ոստահատին կենդանութեան.
Երկրպագեմ մըշտածագ և շահաւէտ հովանոյդ ձերոյ՝
Տեղեալ առ իս ըզկաթըդ կենդանարար,
Բուսուցանել յինէն ըզբոյս բանաւոր՝
Ի բարունակիդ օրհնութիւն միշտ և յարաժամ։

Նուրբ և անքննին էութեանն ընդունակք
Եւ հայելիք երկատեսակք՝ բազմաբորբոք ճառագայթիցըն.
Մշտաթափք և սքանչելալուր ձայնիւք գետք յորդառատք
Զոր առ յերամս հրեղինացն վառիք ծով մըշտածաւալ.
Ի յիմացուածըս և յանգոյսըն գոյանայք,
Լինիք բարձող վեհին փառացն.—
Զոր մաղթեմ առ քառադէմսըդ,
Փառաւոր ներգործութեամբ և առ իս ձևանալ ձեր,
Զի եղայց բոլոր ի ձևս սկըզբնատըպին միշտ և յարաժամ։

Երագընթացք և սրադարձք ի խոր և ի վեր,
Ստեղծագործող բանին՝ սուրբ լարք
Եւ ուռկանք՝ ոսկէտեսակք և բազմարարք,
Կալով բոլոր գոյիւքս ի ձեռին ինքնագոյին,
Որ ի վերայ ջուրցն միշտ շրջի
Եւ յերկանուն և յանծընունդ ի մեծ ծովէն
Հանէ մարմին և շունչ՝ ազգի ազգի,
Եւ զընտրեալսըն ի նոցանէ

Առնէ փառակից ձերում դասիդ.
Եւ անեղն ի մարմնի եղանիւր,
Զոր մարդոյ նմանութեամբ ի ձէնջ բարձեալ
Փառաւորութեամբ երկըրպագի։
Զոր կարդամըս առ քառակերպսըդ,
Վասն բարձրելոյդ ի ձէնջ սուրբ պատկերիդ,
Պահել յանձին իմում
Ըզտիպըս տէրունի միշտ և յարաժամ։

Ցանկք բուրաստանին,
Որ ունի առ իւր զծառն կենդանի զոսկեսաղարթըն
Եւ ըզպըտուղըն հոմազգի.
Զոր ի սերովբէիցն նուրբ պողոտայն ի մաքրեցելոյն այլ ոչ պահի,
Եւ որք ի քառաբուխ յիմաստս ձեր մըկըրտի
Ի բարունակէն արագահաս պըտղաբերի...

Բ. ԱՌ ՄԱՐԴՆ

Ի բազմադէմ և ի սըրբազան ստեղծուածըդ
Եւ յընտանի իմոյ ձևի և բնութեան բանականիս
Մա՛րդըդ բազմաթև,
Որ ունիս առ ձեռինդ ըզկըշիռ զորդւոյ նոր Սիովնի,
Եւ զօրութիւնըդ և յիմաստութիւնըդ՝
Որդւոց Ադամայ և բոլոր բանականացըս.
Եւ նախկին գաղափարըդ,
Եւ ի կընիքըդ անփոփոխ,
Ի ձուլարան դէմսըդ,
Եւ ի թագընկալ գըլուխըդ,
Ի յանտարակուսելի հանճարըդ.
Յարդիւնաւոր և յանկարօտ բանականըդ,
Ի յաստուածաբանըդ և ի վարդապետդ յիմանալեաց,
Փութա անձն իմ՝ հաղորդիլ ստուերի բանիցըդ
Եւ կենդանանալ ի խօս՝ վասն էիդ.—
Զոր և համբուրելով ըզգարշապարըդ հըրափայլ՝
Բանաւորեա՛ առ լեզուս իմ միշտ և յարաժամ։...
Անմարմին զուարթուն և անդադար երգեցիկ սիրեցելոյն,
Իմաստունս իմանալեացըն,
Բերկրական բարբաո և աւետաբեր տաւիղ.
Ի լեզուս պարուց աստեղացըն ազդեցութեանըն զըրոյց,
Եւ զարթուցման ձայն՝
Յօդեալ ի նուրբ շունչըս հողմոց.
Բանական ծով և պատրաստական նաւ՝ գոհար բեռամբք։
Եւ նաւահանգիստ ամենառատ.
Խօսուն բուրաստան և ծաղիկ անթառամ,
Ծածկեալ ի ծոց դըշխուհւոյ մօր Սիովնի.
Հըրաշաբեր և կաթնաբուխ բանին ըստինք՝
Ի շըրթունըս աշակերտեցելոց երկնաւոր մատենագրին.—
Զոր բանից աշակերտովքըդ աղաչեմք ըզտիպ հարազատիդ,
Զի ջամբեսցես առ իս ըզկաթնըդ բանական միշտ և յարաժամ։


Գ. Ի ԿԵՐՊ ԱՌԻԻԾՈԻՆ ԵԻ Ի ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ

ԲԱՐՈԻՑ ՆՈՐԻՆ Ի ՏԷՐ ՄԵՐ

ՅԻՍՈԻՍ ՔՐԻՍՏՈՍ. ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ


Նըկարեալ անուն և ահաւոր դէմ,
Յանձնապաստան և զարհուրելի բարբառ,
Հնազանդելոյ գումարիցըն՝ սանձք լըռութեանց,
Եւ փախուցելոց ապստամբիցըն՝ հընարաւոր դարանակալ.
Քինահատոյց և վըրէժխընդիր բարք.
Հեգնողացն ըզքէն՝ անպատկառ դատավըճիռ.
Անախտ խորհուրդ և կենցաղ առանձնասէր, բազմահընար,
Եւ շառաւիղ անքըննելի՝ ըզքեզ քըննողաց,
Անքուն ակըն և զուարթուն աննընջելի,
Սըրտից ոստիկան և քըննող երիկամաց,
Որ զանարատովքըն զանց առնուս
Եւ ոչ երևիս սարսելի դիմօք և մահարար ճիրանով.—
Զոր և գգուելի և զողոքասէր զբարսըդ աղաչեմ
Լինել ինձ ախոյեան առ թըշնամիսն իմ միշտ և յարաժամ։