Վատ օրեր
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 128,
տ. ― էջ 450, ծ. ― էջ 579



ՎԱՏ ՕՐԵՐ


Ցուրտ է, իմ ընկե՛ր, ու հողմ ահագին.
Սև թևերը լայն փըռած մեր գըլխին
Որոտում է խուլ երկինքը խավար.
Դես ու դեն ցըրված ամպերն հողմավար
5 Փընտրում են, ասես, մի տեղ, օթևան,
Մոլորված մարդու մըտքերի նըման։

Այս խավար, ճընշող, ցուրտ մըթնոլորտում
Հանգիստ չեն, ընկե՛ր, նաև իմ հոգում
Իմ վեհ ցընորքներն, իմ տենչերն աննենգ.
10 Նույնպես հալածված՝ նըրանք էլ երբեք
Չեն կարողանում գըտնել ապաստան,
Երկընքի ցըրված ամպերի նըման։

1892