Վարդ մայիսը

Հակոբ Աղաբաբ


Վարդ մայիսը


Հենց որ կգա վարդ մայիսը՝
Ամիսների թագուհին,
Նախշ ու նկար էն ամիսը.
Նոր կյանք կտա ամենքին:

Թռչունները թռվռալով,
Մրջյունները վխտալի,
Չորս ու բոլոր ծլվլալով՝
Մայիս կերգեն խնդալի։