«Մայրիկ՝ ինչո՞ւ այս խեղճը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած»:
-Որդյակ՝ դա էլ քեզ նըման
Մի օր տըղա էր փոքրիկ.
Բայց թողուցին անխընամ
Նորան մոտի վատ մարդիկ։
Չուղարկեցին վարժատուն,
Բարի խըրատ չի տըվին,
Մընաց խեղճը անուսում,
Ծույլ ու անգործ բընավին...
Ինքըդ դատե, բըրետեն
Օգուտ ունի՞ մեղվանոց.
Նույնպես գիտցիր՝ տըգետեն
Երբեք չիկա շահ մարգոց։
Այն ժամանակ մեզ կուտան
Մարդիկ հալավ, տուն ու հաց,
Երբ որ նոքա կըստանան
Մեզանից շահ` փոխադարձ...
Այս պատճառով՝ այդ մարդը
Ման է գալիս գըջըլտած,
Ոտքը բոբիկ, գըլխաբաց,
Ինքն էլ գրեթե միշտ քաղցած։