Երեխաների լացը Վերհարն Էմ. — Բանկիր

Եղիշե Չարենց

Կինը ճամփամիջին

[ 310 ] [ 311 ]

Նա կարող է մատնել նրանց հողմին հրե,

Թե օգտակար լինի հաշիվներին դա իր։

Պատերազմներ, արյուն, մոլեգնություն ու ոխ,
Որոնց միակ արքան — ինքը — կրծում է հար
Պաղ թվերի անկիրք ատամներով — հազար
Հանգույցներ ու հարցեր՝ արյունոտ ու այրող։

Եվ նա գիտե, որ հին թիկնաթոռում բազմած,
Իր մատյանում երբ նա խծբծում է դողդոջ —
Իր քաղքենի ոգուն կապում է կյանքը ողջ,
Ուր տիրում է թախիծ ու սպիտակ սարսափ։
Օ, ոսկի՜ն, իր ոսկի՜ն, որ ցանում է հեռու,

Բազմապատկում այնտեղ — մոլի քաղաքներում,
Այնտեղ — խրճիթներում ու խուցերում տխուր,
Ու լույսերում, օդում, ամենո՛ւր։

Իր թևավոր ոսկի՜ն, հեռուներով հարբած,
Իր սավառնող ոսկի՜ն, իր գիշատիչ ոսկի՜ն,

Ոսկի՜ն՝ շնչող ու վառ,—
Ոսկի՜ն։
Իր ոսկի՜ն, որով փայլում են բորբ ամեն

քամի ու հով,

Իր ոսկին, որ հողն է ծծում
Թշվառության անթիվ շրթունքներով։

Իր ոսկի՜ն' հուրհրատող, իր ոսկի՜ն խորամանկ,

խաբող առա՛նց խոսքի

Հույսի ու արևի բեկոր — իր ոսկի՜ն։
Նա չգիտե ինքն էլ, թե ինքն ի՞նչի է տեր,
Բայց իր դիզած ոսկին ավելի է եթե,
Քան բուրգերը հսկա, աշտարակները ցից —

[ 312 ]

Նա սիրում է խորհել, պաղարյուն ու հանգիստ,
Խորը, զգաստ սիրով,
Որ ինքն ունի արդեն, որպես բարիք ու գանձ —
Իսկական ակն հողի՝ զրնգան ու զնգան։

Ամբոխն ատում է իրեն, բայց պատկանում է

նրան․

Նախանձում են բոլորն էլ․ ոսկին պսա՛կն է նրա։
Ցանկությունը երկրային, հրդեհումը նրա կեզ
Լափում է սիրտը նրանց, ինչպես իր սիրտը

լափեց։

Ինքը — նա՛ է, որ տալիս է ուզածին
Դյութիչ վաստակը հացի։

Ի՞նչ հոգ, որ նա կեղեքում է բոլորին․ —
Ով իր դռնից հեռացավ — նա դառնալու է նորից։
Որպես հսկա ջրապտույտ, որպես հորձանք,
Թավալվում է ուժը նրա ահեղաձայն.
Փրփրում է, եռում ու քաշում է իր մեջ

Տերևներ ու ճյուղեր և քարեր ու սերմեր,—
Կարողություն, հասույթ, տնտեսություն ու կայք
Եվ կոպեկնե՛րն անգամ,
Որ խուղերի մթում, գիշերն ամեն ծառա
Համարում է ծածուկ իր ճրագի առաջ։

Այսպես ահա, հսկա իր դեզերով փողի
Թիկնաթոռում թաղված, դողդոջուն ու մռայլ,
Նա տիրում է բոլո՛ր արքաների վրա
Ու վճըռում բախտը ծովերի ու հողի։