Մանուշակները Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Վերջին զանգ)

Վարդան Հակոբյան

Կատուն
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ


Վերջին զանգի ամեն հնչյուն
Մեր սրտերի մեջ ղողանջում,
Հեռուների գիրկն է կանչում.
-Քեզ, մայր դպրոց, սեր ու ողջույն։

Մեզ պես մանուկ էիք երեկ,
Այսօր՝ հասուն աղջիկ-տղերք,
Մեծ ուղեծիր ու տիեզերք...
-Ձեզ, ավագներ, սեր ու ողջույն։

Այնպես լավ է, ջերմ՝ դպրոցում,
Ուսուցչի տաք ձեռքով օծվում,
Հրաշքների դուռն է բացվում...
-Սուրբ Մաշտոցին՝ սեր ու ողջույն։

Հասունության լույս ու բերկրանք,
Եվ հրաժեշտ, հանդիպում, կյանք,
Նոր բարձունքներ ու երազանք...
-Բարի ճամփա, սեր ու ողջույն։

Սրտով զոհված հերոսների,
Սրտով հայոց մեր աշխարհի,
Սրտով պայծառ գալիքների
Քեզ, վերջին զանգ, ողջո՛ւյն, ողջո՛ւյն։