Վիքիդարան:Ավազարկղ/3
Բարի գալուստ Վիքիդարան՝ Այժմ հայերենով ունենք 18 382 նյութ։
Նոր էջեր | Գործեր | Փաստաթղթեր | Հեղինակներ | Տաղավար |
Վիքիդարան
|
Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» (1869—70) վեպում առաջադրվում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Րաֆֆին ցույց է տալիս չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ և հերոսներին փորձում է հանգեցնել այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։
...Խաչագողը բովանդակում է իր մեջ մարդկային ամբողջ հասարակության բնավորությունները։ նա ընկերային կյանքի ամեն ելևէջների վրա զարմանալի ճարպկությամբ բարձրանում և իջնում է։ Նա հասարակության բոլոր ծալքերի մեջ մտնում և դուրս է գալիս։ հարմարվելու անհամեմատ ընդունակություն ունի։ Ժողովրդի բարձր դասի հետ նա մի հպարտ, փառասեր, թեթևամիտ, պերճախոս ազնվական է, ազնվականի բոլոր փայլով։ Ժողովրդի ստոր դասի հետ նա մի բարի, միամիտ և անկիրթ ռամիկ է, բոլոր ռամկական պարզություններով։ Գիտնականի հետ նա մի գեղախոս հռետորի նման վիճում է, ամեն առարկայի վրա դատում է և հանրամարդկային բարձր ու վսեմ գաղափարներ է հայտնում։ Մոլլաների հետ նա խավարամիտ է, որպես գիշեր և մոլեռանդ, որպես հնդկական ֆաքիր։ Խաչագողը մի օր լույս է, մյուս օր՝ խավար: Մի օր բարի է, մյուս օր՝ չար: |
|
ՀՀ ՕրենսդրությունԼՂՀ ՕրենսդրությունՀՀ Քաղաքացիական ՕրենսդրությունԵլույթներ |
Վիքիդարանին կից նախագծեր
|
Վիքիդարանի լեզուները
Դուք հայերեն Վիքիդարանում եք, որը սկսել է տեքստեր հավաքել 2007 թվականից։ Վիքիդարանի գրադարաններ կառուցվում են նաև այլ լեզուներով։ Վիքիդարանի բազմալեզու պորտալ • Բոլոր Վիքիդարանները
|