Վիքիդարան:Տառաճանաչում վիքինախագիծ
(Վերահղված է Վիքինախագիծ:Տառաճանաչումից)
Այս նախագիծը մասնակիցների կողմից Վիքիդարանին վերաբերող ազատ տեքստերի և գրքերի տառաճանաչումն հայցելու համար է։ Հայերեն տառաճանաչման համար գոյություն ունի միայն մեկ տառաճանաչման ծրագիր՝ ԱԲԲԻԻ ընկերության ՖայնՌիդեր ծրագիրը։ Տառաճանաչման համար պետք է նախ ցանկացած գիրք կամ տեքստ տեսածրել (սկան անել), ապա այն տեղադրել համացանցում որևէ հասանելի տեղ, ինչպես օրինակ Վիքիպահեստում։
- Ուշադրություն՝ Վիքիդարանում տեղադրման համար տեքստը պիտի [հեղինակային իրավունքներից] ազատ լինի, օրինակ՝ եթե այն տպագրվել է Հայաստանում և հեղինակային իրավունքներով է պաշտպանվել, ապա միայն ազատ է համարվում եթե հեղինակը վախճանվել է 1954 թվականի Նոյեմբերի 24-ից առաջ։
Գործընթաց
խմբագրելՍտորև նշված մասնակիցներին մատչելի է ԱԲԲԻԻ (ABBYY) ՖայնՌիդեր տառաճանաչման ծրագիրը։ Նրանք հնարավորություն ունեն և այսու պատրաստակամություն են հայտնում տեսածրած փաստաթղթերը տեքստի վերածել։
Տառաճանաչում խնդրող մասնակիցները կարող են իրենց հայցը թողնել ստորև՝ Խնդրանքներ բաժնում հետևյալ կերպ՝
[[Գրքի անուն]] (հրատարակման վայր, հրատարակման տարի) - Հեղինակ։ Էջերի քանակ։ [տեքստի աղբյուր]
Մասնակիցներ
խմբագրելՀրահանգներ
խմբագրելԳերադասությունը տրվում է՝
- Համացանցի այլ տեղերում չգտնվող գործերին
- Կարճ խնդրանքներին