Վողջույն քեզ
ՎՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ
Հոգուս բոլո՜ր զանգակներն են ղողանջում—
Արժանացա ազատ կյանքի վողջունին.
Ել վոչ մի ցավ ըմբոստ սիրտս չի տանջում
Մարդիկ ընկեր, իրարու դեմ վոխ չունին։
Հինը մեռավ. կեցցե՝ հինը մեղսալի,
Վոր ընդվզեց մտքերն ստրուկ դարերով.
Թոթափեցինք պատրանքը հին սխալի,
Հաշտ արթնացանք այս նոր այգի արեվով։
Վո՜րքան ազնիվ տենչեր իջան մեր առաջ--
Ազատ կյանքը արդար գործ է պահանջում.
Ու յես հպարտ ծանոթ բախտից թեվ առած
Հոգուս բոլո՜ր զանգակներն եմ ղողանջում։
Ո՜, վողջույն քեզ, բյուր վողջույններ գոհության
Ազատություն կյանքի, խղճի և խոսքի
Գահավիժվեց քեզ վաճառող նենգ Հուդան‘
Արյունոտ են նրա որերն ու վոսկին ։
1917