ՏՏՀ/Բլուզ կանանց համար
ԲԼՈՒԶ կանանց համար, կարում են բամբակե, մետաքսե, բրդե, տրիկոտաժե գործվածքներից կամ ժանեկագործվածքից, մետաքսե տրիկոտաժից և մետաքսից։
Բերված բոլոր գծագրերում կարաբաժինը և ծալաբաժինը հաշվի չեն առնված։
Բրդե գործվածքից Բ. (նկ. 1), իրանը գրկող, թիկնամասում կոճկվածքով, ծալքավորված լայն թևքագլխով։ Գոտկատեղը կտրված է, առաջամասը՝ ուռուցիկ զարդակարով։ Բ-ի ներքևի եզրը անհամաչափ է։ Գործվածքի ծախսը. 3 մ 30 սմ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-92–100։
Բրդե նուրբ գործվածքից Բ., թիկնամասը՝ կտրովի բասկայով։ Կոճկվածքը զոլակով է, օձիքը՝ ծալովի, թևքերը ամբողջաձևված և թեզանիքներով։ Թիկնամասի մեջտեղի կարն ավարտվում է կտրվածքով։ Գոտկատեղը կոճկվող օղլակով է։ Թիկնամասի ներքևի եզրը ձևավոր է։
Գործվածքի ծախսը. 1 մ 85 սմ՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։
Դաջովի բամբակե գործվածքից Բ., երկշար կոճկվածքով, ամբողջաձևված թևքերով։ Թիկնամասը դարսով է։ Վզի բացվածքը, առաջամասի 2 կեսը, թևքերը և ներքևի եզրը երիզված են 3 սմ լայնության երիզաժապավենով։
Գործվածքի ծախսը. 2 մ 65 սմ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը 164-92-96։
Դաջովի մետաքսե գործվածքից Բ., ծալազարդ կապովի օձիքով, կողքից կոճկվող կցակարված լայն գոտիով։ Ծալազարդ օձիքի եզրերը ներկարված են ուսակարերի մեջ։ Գործվածքի ծախսը. 3 մ 35 սմ (հիմնական), 30 սմ (դրվագիչ) 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-112-120։
Բրդե գործվածքից Բ. հղի կնոջ համար։ Թիկնամասը հանդիպակաց դարսով է, առաջամասը՝ ներդրվող կտորով, ներկարված թևքերը՝ թեզանիքներով։ Ներդրվող կտորի աստառը, օձիքը և թեզանիքները դրվագիչ գործվածքից են։
Գործվածքի ծախսը. 2 մ 50 սմ (հիմնական), 30 սմ (դրվագիչ)՝ 140 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 158-96-112։
Մետաքսե գործվածքից Բ., ուղիղ ձևվածքով, վրադիր գրպաններով, ծալովի օձիքով և դարձածալերով, թևքերի և թիկնամասի թակալակարված մանր ծալքերով։
Գործվածքի ծախսը. 2 մ 65 սմ՝ 100 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։
Թեթև մետաքսե գործվածքից Բ., ուղիղ ձևվածքով, կանգուն օձիքով, թիկնամասի և առաջամասի դրվագակտորով, ձախ լանջամասի վրադիր գրպանով։
Գործվածքի ծախսը. 2 մ 10 սմ՝ 90 սմ լայնքի դեպքում։ Չափսը՝ 164-92-96։