ԹԱՌԱՓԱՁԿՆԵՐ, դրանցից են թառափը, կալուգան, բելուգան, շիպը, վութխին, ստերլետը։

Թ-ի միսը զուրկ է փշերից։ Թ-ից պատրաստում են զուրգել և տաք ապխտած մթերք։ Թ. վաճառվում են սառեցրած, որոնցից կարելի է պատրաստել տարբեր կերակրատեսակներ։

Թ. եփելիս պետք է նախապես հեռացնել մաշկի ոսկրային թիթեղները (բզեզիկները)։ Դրա համար ձուկը 2-3 րոպե ընկղմում են եռջրի մեջ, այնուհետև դանակով բզեզիկները հանում են և ձուկը լվանում։

Բելուգան Թ-ից ամենախոշորն է, որսում են Կասպից, Ազովի և Սև ծովերում ու նրանց մեջ թափվող գետերի ստորին ավազաններում։ Բելուգան եփում են խոշոր կտորներով, որը կտրելիս չի փշրվում։

Կալուգան չափերով մոտ է բելուգային։ Որսում են Ամուր գետի ավազանում և Թաթարական նեղուցում։ Միսը ավելի քիչ է յուղոտ, քան բելուգայինը, բայց ավելի նուրբ է։

Թառափը որսում են Կասպից ծովում և Վոլգա ու Կուր գետերի ստորին ավազաններում, Ազովի և Սև ծովերի ավազաններում (ռուսական թառափ), ինչպես նաև Սիբիրի գետերում (սիբիրյան թառափ)։ Թառափը Թ-ից ամենայուղոտն է, միսը ավելի նուրբ է, քան բելուգայինը։

Շիպը որսում են Արալյան, Ազովի և Սև ծովերում, Կասպից ծովի հարավում և նրա մեջ թափվող գետերի ստորին ավազաններում, փոխադրվել է նաև Բալխաշ լիճ։ Համով և որակով զիջում է թառափին։

Զութխին որսում են Կասպից և Ազով-Սևծովյան ավազաններում, միսը ավելի նուրբ ու հաճելի է, քան թառափինը և բելուգայինը։

Ստերլետը քաղցրահամ ջրերում ապրող Թ-ի միակ տեսակն է։ Որսում են Կասպից, Ազովի, Սև, Սպիտակ, Բարենցի, Կարայան ծովերը թափվող և Արևմտյան Սիբիրի գետերում։