ԹԵԼՈՒԿ, սագախոտ, թելուկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայաստանում հանդիպում է Թ-ի 12 տեսակ՝ Շիրակի, Ապարանի, Իջևանի, Զանգեզուրի, Մեղրու, Սևանի և այլ շրջանների գետերի, առվակների ափերին, աղբոտ վայրերում։ Թ-ի որոշ տեսակների (սպիտակ, բազմատերև ևն) մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են սննդի մեջ։ Բազմատերև Թ-ով նաև գինիներ են ներկում։