ԾՈՎԱԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ, ծովերում ու օվկիանոսներում ապրող անողնաշարավոր կենդանիներ (խեցգետնանմանների ենթակարգ)։ Վաճառվում են պահածոյված կամ թարմ սառեցրած։ Սառեցված Ծ. օգտագործելուց առաջ պետք է հալեցնել, այնուհետև լվանալ և եռացրած աղաջրի մեջ (1 լ ջրին՝ 1,5 ճաշի գդալ աղ) եփել 3-4 րոպե։

Ծ. տապակած. հանել վահանը, կտրտել մեջքի կողմից, հանել ջլերը, լվանալ։ Կտորները առանձին-առանձին թաթախել աղով հարած ձվի, ապա ալյուրի և մանրած պաքսիմատի մեջ, այնուհետև տապակել 2-3 րոպե, մինչև դառնան թույլ վարդագույն։ Մատուցել թթվասերի կամ մայոնեզի սոուսով։

650 գ Ծ-ին՝ 2 ձու, 1 թեյի գդալ կերակրի աղ, 1/2 բաժակ ալյուր, 1/2 բաժակ մանրած պաքսիմատ։