ՏՏՀ/Կաղամբ
ԿԱՂԱՄԲ, տարբերում են սպիտակագլուխ, կարմրագլուխ, բրյուսելյան, սավոյան Կ., ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ ևն։ Կ-ի բոլոր տեսակները պարունակում են ջուր, շաքար, սպիտակուցներ, թաղանթանյութ, հանքային աղեր և վիտամիններ։
Սպիտակագլուխ Կ. նկուղում կամ մառանում 0°C ջերմաստիճանում կարելի է պահել մինչև գարուն (ընտրում են ամուր գլուխներ)։ Սպիտակագլուխ Կ. ունի դիետիկ հատկություններ և օգտագործվում է բուժական սննդում։ Կ. հարուստ է վիտամիններով (B1, B2, B3, PP, K և առանձնապես C-ով՝ մինչև 70 մգ %): Եփելիս C վիտամինն առավելագույն չափով պահպանելու համար, անհրաժեշտ է Կ. ընկղմել եռացող ջրի մեջ։ Սպիտակագլուխ Կ-ից կարելի է պատրաստել տարբեր ճաշատեսակներ, խավարտներ։ Թարմ, թթու դրած Կ. օգտագործվում է նաև լցոններ և սալաթներ պատրաստելու համար։
Տես նաև Բանջարեղեն։