ԿՈԿՌՈՇ, սովորական պայմաններում (առանց սառնարանի) Կ-ի կիսահաս հատապտուղները պահպանվում են մինչև 3 օր, կանաչավունները՝ մինչև 5 օր, իսկ 0°C ջերմաստիճանում՝ մինչև 30 օր։

Կ. պարունակում է շաքար, օրգանական թթուներ, հանքային աղեր, ինչպես նաև պեկտինային նյութեր, C (30 մգ %), B1, P վիտամիններ, կարոտին (A նախավիտամին)։

Կ. օգտագործում են թարմ, դրանից պատրաստում են նաև մուրաբա, ջեմ, դոնդող, թթու, կոմպոտ, հյութ, պաստեղ։ Մուրաբա, ջեմ, դոնդող և թթու պատրաստելու համար ավելի լավ է գործածել կանաչ պտուղներով սորտեր, ընդորում հատապտուղները պետք է լինեն կիսահաս, խիտ և ամուր միջուկով։

Շատ հաճախ Կ-ի հատապտուղները վարակվում են ալրացողով և համատարած ծածկվում սպիտակավուն ալրանման փառով։ Այդ հատապտուղներն օգտագործման պիտանի չեն։ Թեթևակի վարակված հատապտուղները կարելի է օգտագործել քացախաթթվի թույլ լուծույթով (2%-անոց) լվանալուց հետո (2 թեյի գդալ քացախ 1 լ ջրին)։ Կ-ի աճեցման մասին տես Հաղարջենի և կոկռոշենի հոդվածում։