ՏՏՀ/Կոշտուկ
ԿՈՇՏՈՒԿ, հիմնականում առաջանում է ոտքերի և ձեռքերի մատների, երբեմն ներբանների և կրունկների վրա նեղ կոշիկ հագնելու և ոտքերը բավարար չափով չխնամելու հետևանքով։ Կ-ները կարող են բորբոքվել և թարախակալվել։ Ցանկալի է Կ-ները հեռացնել մասնագիտացված կաբինետներում։ Կ-ները կարելի է հանել նաև տան պայմաններում։ Դրա համար պետք է Կ-ին քսել կոլոդիում՝ 10 %-անոց սալիցիլաթթվով և կաթնաթթվով կամ Կ-ի համար նախատեսված հակաբորբոքային սպեղանի դնել։ 2-3 անգամ քսելուց հետո ոտքերը պետք է դնել (10-15 րոպե) սոդայով գոլ օճառաջրի մեջ (1 լ ջրին 1 թեյի գդալ խմելու սոդա և մի քիչ քերած օճառ)։ Փափկած եղջրազանգվածը զգուշորեն (որպեսզի չարյունահոսի) քերել նախօրոք սպիրտով կամ օդեկոլոնով ախտահանած մկրատով կամ ածելիով։ Ոտքերը չորացնելուց հետո լավ է սնուցող մաշկաքսուքով կոմպրես անել. մաշկաքսուքը քսել թանզիֆին, դնել կոշտուկի վրա, ծածկել յուղաթղթով և կապել։