ՏՏՀ/Հոն
ՀՈՆ, Հայաստանում տարածված է Տավուշի, Լոռու մարզերի ցածրադիր մասերում, Զանգեզուրի գոտում՝ վայրի և մշակովի (այգիներում)։ Այգու սորտերի պտուղներն ավելի խոշոր են, մսալի և քաղցր, բայց ավելի քիչ բուրավետ, քան վայրի տեսակներինը։ Առավել տարածված սորտերն են. մուգ կարմիր, խոշոր ձվաձև պտուղներով սովորական Հ. և դեղին պտուղներով սպիտակապտուղ Հ.։ Հ. պարունակում է շաքար (8-9 %), օրգանական թթուներ և C վիտամին (55 մգ %): Հ-ից պատրաստում են մուրաբա, կոմպոտ, կիսել, հյութ, օղի, թթվաքաղցր սոուսներ, թանձրուկ, պաստեղ, կարելի է օգտագործել և թարմ։
Հ-ի պաստեղ. հասունացած Հ. լվանալ, լցնել կաթսայի մեջ, եփել 0,5 ժամ, տրորել, անցկացնել մաղով, խյուսը նորից եփել մինչև թանձրանալը (տոմատի մածուկի խտությամբ)։ Ստացված զանգվածը 1 սմ շերտով հավասարաչափ տարածել մեծ սկուտեղի կամ տախտակի վրա (վրան ցելոֆան փռել կամ ալրապատել) և չորացնել արևի տակ։
Չորանալաց հետո կարելի է փաթաթել գլանաձև և պահել։