ՏՏՀ/Մածնաբրդոշ
ՄԱԾՆԱԲՐԴՈՇ, մածունը բացել եռացրած հովացրած ջրով՝ 1:1 հարաբերությամբ։ Թարմ վարունգը, սամիթը, գինձը, մաղադանոսը, կանաչ սոխը լվանալ և մանր կտրտել։ Կանաչեղենը լցնել ջրով բացած մածնի մեջ, ավելացնել աղ և լավ խառնել։
Մ. մատուցել սառը։ Սառեցնելու համար Մ-ի մեջ գցել մի քիչ սննդային սառույց։
200 գ մածնին՝ 1 վարունգ, 100 գ կանաչեղեն։