ՆԱՐԻՆՋ, աճեցնում են մերձարևադարձային և արևադարձային շրջաններում։ Բերքը հավաքում են նոյեմբերի վերջերից-դեկտեմբերին։ Ուշ հավաքած պտուղներն ավելի քաղցր են, լավ են պահպանվում։ Ն. պարունակում է շաքար (60 մգ %), C, B1, B2, P և PP վիտամիններ, ինչպես նաև կարոտին (A նախավիտամին)։ Տաք կլիմա ունեցող երկրների Ն. ավելի շատ շաքար է պարունակում։ Մոտ 5 °C ջերմաստիճանում, ծխախոտի թղթի մեջ փաթաթած Ն. կարելի է պահել մինչև մայիս։ Ավելի ցածր ջերմաստիճանում դրանց վրա առաջանում են գորշ բծեր։ Այդ պտուղները հետագա պահպանման համար պիտանի չեն։ Կեղևում վիտամինները կրկնակի անգամ ավելի են, քան պտղամսում, բայց կեղևը դառնահամ է։ Ն. օգտագործում են ինչպես թարմ այնպես էլ մուրաբա, կոմպոտ, հյութ, շաքարաչիր պատրաստելու համար։