ՇՈԳԵԵՓՈՑ, սովորական կաթսայի մեջ դրվող հատուկ կաթսա կամ ցանց։ Օգտագործում են բանջարեղեն կամ այլ մթերք գոլորշիով եփելու համար։ Առավել հարմար է այնպիսի Շ., որի չափերը կարելի է փոփոխել ըստ կաթսայի տրամագծի։ Շ. դնում են կաթսայի մեջ և այնքան ջուր լցնում, որ միայն Շ-ի ոտքերը լինեն ջրի մեջ, այնուհետև վրան տեղավորում են բանջարեղենը և կաթսայի բերանը պինդ փակում կափարիչով։ Խորհուրդ է տրվում կոտլետը կամ ձուկը եփել մետաղալարե ցանցավոր տակդիր-զամբյուղներամ, որոնք դրվում են կաթսայի մեջ կամ հենվում կաթսայի կողին։

Թողարկում են նաև էլեկտրական կաթսա-Շ-ներ, որոնց մեջ դրվում են մետաղալարե զամբյուղներ կամ մետաղացանցեր։ Որպես ջերմության աղբյուր ծառայում է 1000 Վտ հզորության խողովակային էլեկտրաջեռուցիչ տարրը։ Շ-ի տարողությունը մոտ 4 լ է, ջուրը եռման հասցնելու ժամանակը՝ 15-17 րոպե, զանգվածը՝ մոտ 4 կգ։ Շ. էլեկտրացանցին է միացվում միայն մեջը ջուր լցնելուց հետո։