ՏՏՀ/Պղնձե առարկաներ (մաքրումը)

ՊՂՆՁԵ ԱՌԱՐԿԱՆԵՐ (մաքրումը), պղնձե, բրոնզե և արույրե առարկաների մաքրման համար օգտագործում են գործարանային արտադրության հատուկ պատրաստուկներ (օրինակ, «Ասիդոլ», «Մետալոբլեսկ», «Էրա» ևն)։ Խիստ կեղտոտված առարկաները խորհուրդ է տրվում մաքրել քացախով (մոտավորապես 8 %-անոց) թրջած լաթով, ապա փայլեցնել կավճով։