ՎԱՆԻԼ, արևադարձային մագլցող բույսի չհասունացած, չորացված (թառամելուց հետո) պտուղները (պատիճները)։ Վ-ի թարմ պտուղները պարունակում են գլյուկովանիլին, որն ունի յուրահատուկ բույր։ Որպեսզի Վ. չչորանա և հոտը չկորցնի, խորհուրդ է տրվում այն պահել ապակե փակ ամանում։ Վաճառվում է նաև «Վանիլին» փոշին (սինթետիկ եղանակով ստացված սպիտակ բյուրեղային նյութ), շաքարափոշու հետ խառնած վանիլային շաքար, որն օգտագործվում է ինչպես Վ.։

Վ. ավելացնում են անուշեղեններին (կրեմ, պաղպաղակ, անուշապուր, պանրիկ ևն), օգտագործվում է նաև խմորեղենի և օծանելիքի արտադրության մեջ։ Վ. պետք է ավելացնել բաղադրատոմսում նշված չափով։