ՏՏՀ/Վոբլա
ՎՈԲԼԱ, մանրածածանների կասպյան ենթատեսակ։ Ապրում է Կասպից ծովում և նրա մեջ թափվող գետերում։ Տառեխը, որը նման է Վ-ին, որսում են Ազով-Սևծովյան ավազանում։ Վ-ի զանգվածը 150-200 գ է (տառեխինը՝ երբեմն մինչև 2 կգ)։ Չորացրած Վ. խաշում են (10-20 րոպե եռացող ջրում) կամ տապակում (ջեռոցում, կափարիչով թավայում)։ Խաշած կամ տապակած Վ. ավելացնում են սալաթներին կամ օգտագործում որպես սառը ուտեստ։