ՏԱՌԵԽԻԿ հայկական, ծածանների ընտանիքի ձուկ։ Մեջքը մուգ է, կողքերը և փորը՝ արծաթագույն։ Զանգվածը 35 գ է։ Հանդիպում է Հայաստանի համարյա բոլոր գետերում, լճերում (բացի Սևանա լճի ավազանից)։ Հայաստանի մի շարք ջրավազաններում Տ. բավական մեծաքանակ է։ Տ. ավելի համեղ է խաշած։