ՏԺՎԺԻԿ, կերակրատեսակ ոչխարի կամ տավարի լյարդութոքից։

Լյարդը լեղապարկից անջատել, փառը հեռացնել։ Սիրտը, թոքերը, դմակը լավ լվանալ, կտրտել, լցնել տապակի մեջ և տապակել մինչև կիսապատրաստ լինելը, ապա վրան ցանել կտրտած սոխ, ավելացնել տոմատախյուս, աղ, պղպեղ։ Տապակը ծածկել կափարիչով և տապակել։ Տ. կարելի է պատրաստել նաև առանց տոմատի։ Տ. մատուցելիս վրան ցանել կտրտած մաղադանոս։

800 գ լյարդութոքին՝ 100 գ դմակ (կամ 4 ճաշի գդալ յուղ), 2 գլուխ սոխ, 2 ճաշի գդալ տոմատախյուս. աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի։