ՏՏՀ/Տրանսֆորմատոր
ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐ, փոփոխական հոսանքի լարումը բարձրացնող կամ իջեցնող էլեկտրական սարք։ Տ-ով կարելի է 220 Վ լարման ցանցին միացնել 127 Վ լարման համար նախատեսված էլեկտրասարքեր (և հակառակը)։ 220 Վ լարման ցանցին չի կարելի բարձրացման ռեժիմում աշխատող Տ. միացնել, քանի որ ելքի բարձր լարումը (380 Վ-ից ավելի) կարող է շարքից հանել Տ. և դրան միացած էլեկտրասարքերը։
Տ. ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ դրա հզորությունը չպետք է փոքր լինի այն էլեկտրասարքերի ընդհանուր հզորությունից, որոնց միաժամանակյա սնուցման համար Տ. նախատեսված է։ Տես նաև Ավտոտրանսֆորմատոր, Կայունարար լարման։