ՏՏՀ/Փրփրուն լվացամիջոցներ լոգանք ընդունելու

Փրփրուն լվացամիջոցներ լոգանք ընդունելու
Առողջություն և կոսմետիկա
Աղբյուր՝ ՏՏՀ, էջ 345
Այս էջը կարող է պարունակել հնացած կամ ոչ ճշգրիտ բժշկական կամ առողջապահական տեղեկատվություն։

ՓՐՓՐՈՒՆ ԼՎԱՑԱՄԻՋՈՑՆԵՐ լոգանք ընդունելու, մարմինը, մազերը լվանալու համար, հեղուկ բուրավետ նյութեր, որոնք պատրաստվում են մակերևութային ակտիվ և այլ օգտակար նյութերից։ Փ. լ-ի կազմի մեջ մտնում են տոնուսը բարձրացնող, հոգնածությունն անցկացնող, մաշկը թարմացնող բուսական տարբեր լուծամզուկներ և եթերայուղեր։ Փ. լ. լավ են փրփրում ցանկացած կոշտության ջրում, ունեն բարձր լվացունակություն, մաշկին տալիս են հաճելի փափկություն և առաձգականություն, իսկ մազերին՝ գեղեցիկ փայլ։ Թողարկում են նաև հատուկ Փ. լ. մանուկների համար։